Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

1. Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունն իրականացվում է անմիջապես Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների միջև:

2. Մաքսային ծառայությունները (Վրաստանի դեպքում` Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության համակարգմամբ) համատեղ մշակում են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում իրենց լիազորությունների սահմաններում ընդունում սույն Համաձայնագրի կատարման համար անհրաժեշտ վարչական նորմատիվ ակտեր:

3. Սույն Համաձայնագրի կատարման համար Պայմանավորվող կողմերն իրենց իրավասությունների սահմաններում կարող են կնքել առանձին միջգերատեսչական համաձայնագրեր` երկկողմ մաքսային հարաբերությունների բոլոր ուղղություններով:

4. Հարցման կազմակերպման և տեղեկատվության փոխանակման համար Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները փոխանակվում են սույն Համաձայնագրի դրույթների իրագործման համար լիազորված պաշտոնական անձանց վերաբերյալ տեղեկատվությամբ: Տեղեկատվությունը պետք է պարունակի հասցեները, ազգանունները, անունները, հայրանունները, հեռախոսահամարները, ֆաքսերի համարները և էլեկտրոնային փոստերի հասցեները:

5. Պայմանավորվող կողմերի փոխհամաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 27-րդ հոդվածով սահմանված կարգով:

Գլուխ XI

Տարածքային կիրառումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։