Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Պայմանավորվող կողմերը, սույն Համաձայնագրի հիման վրա, իրենց մաքսային ծառայությունների միջոցով և իրենց իրավասության շրջանակներում, ինչպես նաև իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան կհամագործակցեն հետևյալ հիմնական նպատակներով`

ա) Պայմանավորվող կողմերի պետությունների սահմանը հատող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ուղևորների ուղեբեռների և փոստային առաքումների մաքսային հսկողության կատարելագործում,

բ) մաքսային վճարների ճիշտ գանձման ապահովում, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառում,

գ) մաքսային իրավախախտումների կանխարգելում, բացահայտում, կանխում և հետաքննություն,

դ) Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի տարածքից արտահանվող և մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ներմուծման համար նախատեսված ապրանքների մաքսային ձևակերպումների ընթացակարգերի պարզեցում:

2. Սույն Համաձայնագիրը ներառում է Պայմանավորվող կողմերի վարչական փոխօգնության հարցեր և չի ազդում նրանց միջև մինչ այդ կնքված փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագրերի վրա, ինչպես նաև չի շոշափում Պայմանավորվող կողմերի պետությունների կողմից այլ միջազգային պայմանագրերին համապատասխան ստանձնած պարտավորությունները:

Գլուխ III

Փորձի փոխանակումը և վարչական օգնության ցուցաբերումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։