Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

1. Սույն Համաձայնագրի դրույթների կատարման ընթացքում առաջացող ծախսերը հատուցվում են հայցվող մաքսային ծառայության կողմից:

2. Հայցող մաքսային ծառայությունը հատուցում է հայցվող մաքսային ծառայությունում չաշխատող փորձագետների, վկաների և թարգմանիչների աշխատանքի վարձատրման հետ կապված ծախսերը:

3. Եթե հարցման կատարումը պահանջում է զգալի ծավալի ծախսեր կամ ունի առանձնահատուկ բնույթ, Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային ծառայությունները կանցկացնեն խորհրդակցություններ` այդպիսի հարցման կատարման և ծախսերի հատուցման պայմանների սահմանման նպատակով:

Գլուխ X

Համաձայնագրի կատարումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։