Հոդված 27
Հոդված 27
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 1993 թվականի մայիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Վրաստանի Հանրապետության մաքսային կոմիտեի միջև թմրադեղերի և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին» Համաձայնագիրը և 1993 թվականի հունիսի 15-ի` «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Վրաստանի Հանրապետության մաքսային կոմիտեի միջև մաքսային գործերում համագործակցության մասին» Համաձայնագիրը: