Հոդված 5
Հոդված 5
Մաքսային իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվություն
1. Մաքսային ծառայությունները, հարցման հիման վրա, միմյանց տրամադրում են տեղեկատվություն ծրագրավորված, ընթացքում գտնվող կամ ավարտված գործառնությունների մասին, որոնք պարունակում են կամ կարող են պարունակել մաքսային իրավախախտում:
2. Այն դեպքերում, երբ Պայմանավորվող կողմերից մեկի տնտեսությանը, բնակչության առողջությանը, հասարակական անվտանգությանը կամ ցանկացած այլ կենսական կարևորություն ունեցող շահի կարող է զգալի վնաս հասցվել, Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները, իրենց հնարավորությունների սահմաններում, անհապաղ սեփական նախաձեռնությամբ միմյանց տրամադրում են նմանատիպ տեղեկատվությունը: