Հոդված 8
Հոդված 8
Տեղեկատվության փոխանակում
1. Հարցման հիման վրա փաստաթղթերի բնօրինակների փոխանցումն իրականացվում է այն դեպքերում, երբ պաշտոնապես վավերացված պատճենները բավարար չեն հարցման իրականացման համար:
2. Փաստաթղթերի բնօրինակները պետք է վերադարձվեն հայցվող Պայմանավորվող կողմին հնարավորինս սեղմ ժամկետում:
3. Սույն հոդվածի դրույթների կիրառման ժամանակ չպետք է խախտվեն հայցվող Պայմանավորվող կողմի պետության կամ սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետության իրավունքները և օրինական շահերը:
4. Սույն Համաձայնագրի համաձայն փոխանակվող ցանկացած տեղեկատվություն պետք է ուղեկցվի դրա պարզաբանման և կիրառման մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ:
Գլուխ V
Օգնության հատուկ ձևեր