Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Փորձագետներ և վկաներ

1. Այն դեպքում, եթե մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը դիտարկվող մաքսային օրինախախտումների կապակցությամբ համապատասխան հարցումով դիմում է մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը, հայցվող մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր պաշտոնատար անձանց` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում հանդես գալու որպես փորձագետներ կամ վկաներ դատական կամ վարչական գործընթացներում:

2. Այդպիսի պաշտոնատար անձինք տալիս են իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հայտնաբերված փաստերով մաքսային օրինախախտումների վերաբերյալ վկայություններ կամ եզրակացություններ:

3. Դատական կամ վարչական գործընթացին մասնակցելու մասին հարցման մեջ պետք է նշվի, թե որ դեպքի համար և ինչ լիազորություններով պետք է ներկայանա հայցվող մաքսային ծառայության աշխատակիցը:

4. Մաքսային մարմինների աշխատակիցների` որպես փորձագետներ կամ վկաներ ներկայանալը կատարվում է համաձայն Պայմանավորվող կողմերի պետություններում գործող օրենսդրությունների և այն միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների, որոնց մասնակիցներ են հանդիսանում Պայմանավորվող կողմերը:

5. Հայցվող Պայմանավորվող Կողմը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` իր պետության տարածքում գտնվելու ընթացքում աշխատակիցների անձնական անվտանգության և ցուցմունքների գաղտնիության ապահովման համար:

Գլուխ VI

Հարցումների ուղարկումը և կատարումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։