Հոդված 16
Հոդված 16
Պաշտոնատար անձանց գտնվելը մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում
Հայցող Պայմանավորվող կողմի կողմից հատուկ նշանակված պաշտոնատար անձինք, գրավոր հարցման հիման վրա, հայցվող Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության համաձայնությամբ և դրա կողմից դրված պայմանների պահպանման դեպքում, օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման և մաքսային օրինախախտման հետաքննության նպատակով կարող են.
ա) հայցվող Պայմանավորվող կողմի մաքսային մարմինների գրասենյակներում ծանոթանալ փաստաթղթերի, ինչպես նաև մաքսային իրավախախտման հետ կապված ցանկացած այլ տեղեկատվության հետ,
բ) ներկա գտնվել հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման և ի շահ հայցող մաքսային ծառայությանն անցկացվող հետաքննության ընթացքում: