Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

1. Եթե սույն Համաձայնագրին համապատասխան ներկայացված հարցման կատարումը խախտում է կամ սահմանափակում է ինքնավարությունը, անվտանգությունը, պետական քաղաքականությունը կամ հակասում է հայցվող մաքսային ծառայության պետության ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին, այն կարող է մերժել հարցման կատարումը կամ, ելնելով իրավիճակից, առաջադրել որոշակի պայմաններ:

2. Հարցման կատարումը մերժելու, ինչպես նաև մերժման պատճառների մասին հայցող մաքսային ծառայությունն անհապաղ տեղեկացվում է գրավոր ձևով:

3. Հարցման կատարումը կարող է հետաձգվել, եթե կա հիմնավոր ենթադրություն, որ այն կխանգարի անցկացվող օպերատիվ-հետախուզական գործողություններին կամ հետաքննությանը կամ դատավարությանը: Այդ դեպքում հայցվող մաքսային ծառայությունը կանցկացնի խորհրդակցություններ հայցող մաքսային ծառայության հետ:

Գլուխ IX

Ծախսերի հատուցումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։