Հոդված 3
Հոդված 3
1. Մաքսային ծառայությունները, ստացված հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ, կարող են միմյանց տրամադրել տեղեկատվություն, որը կնպաստի մաքսային օրենսդրության պատշաճ կիրառմանը և մաքսային ոլորտում իրավախախտումների կանխարգելմանը, դրանց հետաքննությանն ու դրանց դեմ պայքարին: Այդպիսի ծանուցումը կարող է պարունակել հետևյալ տեղեկատվությունը.
ա) մաքսային օրենսդրությունում զգալի փոփոխությունների վերաբերյալ,
բ) մաքսային օրենսդրության կատարմանն ուղղված միջոցառումների իրականացման նոր միջոցների օգտագործման վերաբերյալ, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը,
գ) մաքսային իրավախախտումների կատարման նոր միտումների, միջոցների և մեթոդների վերաբերյալ,
դ) զենքի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաև շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը սպառնալիք ներկայացնող այլ նյութերի ապօրինի տեղափոխման վերաբերյալ,
ե) զգալի պատմական, մշակութային կամ հնագիտական արժեք ներկայացնող առարկաների տեղափոխման վերաբերյալ,
զ) բարձր դրույքաչափերով մաքսատուրքերի և հարկման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ,
է) մաքսային իրավախախտում կատարած կամ մաքսային իրավախախտման փորձ կատարելու մեջ կասկածվող անձանց վերաբերյալ,
ը) ցանկացած այլ տեղեկություններ և վիճակագրական տեղեկատվություն, որոնք կօգնեն Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայություններին ռիսկի գնահատման և հսկողության միջոցների իրականացման հարցերում:
2. Մաքսային ծառայությունը մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության շահերից ելնելով իր տարածքում օպերատիվ-հետախուզական գործողություններ և հետաքննություն իրականացնելու ժամանակ` իր ազգային օրենսդրությանը համապատասխան, հարցման հիման վրա օգնություն ցուցաբերելու նպատակով օգտագործում է բոլոր առկա միջոցները, այնպես ինչպես որ կգործեր իր սեփական շահերից ելնելով:
Գլուխ IV
Պայքար թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության դեմ