Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Մաքսային վճարներին վերաբերող տեղեկատվություն

1. Հայցվող մաքսային ծառայությունը, հարցման հիման վրա, մաքսային փաստաթղթերի կեղծումը կանխարգելելու նպատակով, հայցող մաքսային ծառայությանը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն, եթե վերջինիս մոտ առաջացել են կասկածներ` մաքսային հայտարարագրի կեղծված լինելու կամ դրա ճիշտ լրացված լինելու վերաբերյալ:

2. Հարցման դեպքում մաքսային ծառայությունները փոխանակում են գանձվող մաքսատուրքերի, հարկերի, գանձումների և այլ վճարների վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես այնպիսի տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել մաքսային նպատակներով ապրանքների արժեքի գնահատման և սակագնային դասակարգման հաստատման ժամանակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։