Հոդված 220. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետները
Հոդված 220. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետները
1. Ապրանքների բաց թողնումը «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա կոմիտեն հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը` արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
2. Կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով, ինչպես նաև ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում արտահանված, ներառյալ՝ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրին դասվող ապրանքների համար «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման կարգն ու ժամկետները սահմանում է Կառավարությունը:
3. Կոմիտեն ուսումնասիրում է ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում և հայտարարատուին տեղեկացնում է ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին։
4. Ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման մասին կոմիտեի մերժման մեջ պետք է նշվեն մերժման հիմքերը։ Կոմիտեն հայտարարատուին գրավոր ծանուցում է նշված մերժման մասին։
(220-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն, 23.03.18 ՀՕ-264-Ն)