Հոդված 57. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները
Հոդված 57. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները
1. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները իրենցից ներկայացնում են փաստաթղթավորված տեղեկատվության և տվյալների համախումբ, որը ներառում է մաքսային մարմիններում ստեղծվող, մշակվող և հավաքվող տվյալների շտեմարաններ, այդ թվում՝
1) Միության մաքսային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ մաքսային մարմինների հետ գործողությունների իրականացման ընթացքում անձանց կողմից ներկայացվող տեղեկատվություն.
2) միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման շրջանակներում պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվություն.
3) մաքսային մարմինների հարցումների հիման վրա և (կամ) միջազգային տեղեկատվության փոխանակման շրջանակներում օտար երկրների պետական գերատեսչությունների կողմից տրամադրվող տեղեկատվություն:
2. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և կիրառման կարգը, տեղեկատվության և տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված, փաստաթղթավորման պահանջները սահմանում է կոմիտեն:
3. Անձանց կողմից մաքսային մարմնի տեղեկատվական ռեսուրսներում առկա սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվության ստացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(57-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)