Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2016-06-25։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 50. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու չափանիշները

գործել է մինչև 2016-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 50. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու չափանիշները

1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու չափանիշները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 39-րդ հոդվածով:

2. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման լրացուցիչ չափանիշներն են՝

1) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար մաքսային մարմիններ դիմում ներկայացնելու օրվա դրությամբ արտաքին տնտեսական գործունեության իրականացման առնվազն երեք տարվա պատմություն.

2) վերջին երեք տարիների ընթացքում անձի կողմից յուրաքանչյուր տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանով 50 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ մաքսային արժեքով ապրանքների տեղափոխում.

3) անձի կողմից արտաքին տնտեսական գործունեության իրականացում այն երկրների հետ, որոնք վերադաս մաքսային մարմնի սահմանած չափանիշներով անվտանգության առումով ռիսկային չեն համարվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։