ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 50. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու չափանիշները
Հոդված 50. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու չափանիշները
1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու չափանիշները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 39-րդ հոդվածով:
2. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման լրացուցիչ չափանիշներն են՝
1) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար մաքսային մարմիններ դիմում ներկայացնելու օրվա դրությամբ արտաքին տնտեսական գործունեության իրականացման առնվազն երեք տարվա պատմություն.
2) (կետն ուժը կորցրել է 16.05.16 ՀՕ-81-Ն)
3) անձի կողմից արտաքին տնտեսական գործունեության իրականացում այն երկրների հետ, որոնք կոմիտեի սահմանած չափանիշներով անվտանգության առումով ռիսկային չեն համարվում:
(50-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն, 23.03.18 ՀՕ-264-Ն)