Հոդված 17
Հոդված 17.
Փորձաքննվողի ֆիզիկական զարգացման մակարդակի մասին եզրակացությունը տրվում է խիստ անհատական՝ ըստ մկանային համակարգի զարգացման աստիճանի, հասակի ու մարմնի քաշի, կրծքավանդակի շրջագծի չափերի: Մկանային համակարգի զարգացվածությունը որոշելիս նկատի են առնվում ենթամաշկային հյուսվածքի զարգացման չափը, ինչպես նաև թույլ արտահայտված մկաններով բարձրահասակ անձանց կմախքային մկանների առանձնահատկությունները: Թույլ զարգացած մկանային համակարգին բնորոշ է մկանների թուլությունը, ուռուցիկ ուրվագծերի բացակայությունը և մկանային զանգվածի անբավարարությունը, փորի կախընկածությունը (հատկապես` ստորին մասի), թիակների, անրակների ու վերին ելուստի, ինչպես նաև՝ մկանները լարելիս՝ աճուկի մասում, որովայնի պատի ցցվածությունը, թիակների ստորին անկյունների բացվածությունը և կրծքավանդակից դրանց անջատվածությունը, մկանների կծկումների ժամանակ դրանց տրամագծի աննշան ավելացումը:
Երեք անգամ մեկ տարով տարկետում ստանալուց հետո ֆիզիկական նորմային չհասած զորակոչիկները փորձաքննվում են համաձայն 20-րդ հոդվածի «բ» կետի:
«Բ» կետով են փորձաքննվում 45 կգ-ից ավելի քաշ, 150 սմ-ից բարձր հասակ և բավարար ֆիզիկական զարգացում ունեցող անձինք:
44-44,9 կգ քաշ կամ 149-150 սմ հասակ ունեցողներին տրվում է տարկետում` մինչև 1 տարի ժամկետով: 44 կգ-ից պակաս քաշ կամ 149 սմ-ից պակաս հասակ ունեցողներին անհրաժեշտ է տրամադրել տարկետում 1 տարի ժամկետով: Տարկետումից հետո, եթե զորակոչիկի ֆիզիկական տվյալները չեն հասել նորմայի, անհրաժեշտ է զինկոմիսարիատի կողմից ուղեգրել էնդոկրին բաժանմունք` ոսկրային տարիքի որոշման (ոսկրային տարիքը պետք է մոտ լինի զորակոչային տարիքին), թրքական տամբի հետազոտման ու հորմոնալ թեստերի կատարման և արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշման նպատակով: Շեղումների առկայության դեպքում զինակոչիկը պետք է ուղեգրվի էնդոկրին բաժանմունք` բուժման նպատակով: 45 կգ-ից ավելի և 150 սմ-ից բարձր հասակ ունեցող զորակոչիկների մոտ ակնհայտ մկանային հիպոտրոֆիայի և ցածր ոսկրային տարիքի գրանցման դեպքում նույնպես անհրաժեշտ է ստուգել հորմոնալ ֆոնը: