Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32.

Նախատեսում է շարակցական հյուսվածքի համակարգի, հոդերի, մկանների և ջլերի վարակաբորբոքային և դիստրոֆիկ ծագման հիվանդությունները, այդ թվում` ռևմատոիդ հոդաբորբը, ներառյալ` նրա հոդային և ներհոդային ձևերը, անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը):

«Ա» կետին են վերաբերում հոդերի ֆունկցիան նկատելիորեն սահմանափակող, կայուն և անշրջելի փոփոխությունները՝ աշխատունակության շեշտակի կորստով ծանր և միջին ծանրության ձևերը, ինչպես նաև շարակցական հյուսվածքի զարգացող համակարգային հիվանդությունները (կարմիր գայլախտ, դերմատոմիոզիտ, համակարգային սկլերոդերմիա, համակարգային վասկուլիտ):

«Բ» կետին են վերաբերում ռևմատորիդ հոդաբորբի թեթև ձևերը, Բեխչետի և Մարֆանի համախտանիշները, հոդերի չափավոր արտահայտված էքսուդատիվ-պրոլիֆերատիվ փոփոխություններով և ֆունկցիոնալ անբավարարությամբ՝ առանց այլ օրգանների ու համակարգերի ախտահարման և տարվա մեջ մեկ անգամից ոչ ավելի սրացումներով, սակայն մասնակի աշխատունակության պահպանմամբ: Այս հոդվածին են վերաբերում խոշոր հոդերի քրոնիկական, հաճախակի (տարվա մեջ երկու և ավելի անգամ) սրացումներով ոչ սպեցիֆիկ սինովիտներն ու համակարգային հիվանդությունները՝ անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից:

«Գ» կետին են վերաբերում հոդերի սուր վարակիչ, վարակաալերգիկ հիվանդությունների հետևանքները՝ հոդերի ֆունկցիայի աննշան խանգարումով և առանց աշխատունակության կորստի խոշոր հոդերի քրոնիկական, հազվադեպ (տարվա մեջ մեկ անգամ) սրացումներով ոչ սպեցիֆիկ սինովիտները բուժումից հետո:

Ֆունկցիայի աննշան խանգարում է դիտվում հոդերի ախտահարման օբյեկտիվ նշանների բացակայության դեպքում` ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ չափավոր, արագ անցնող ցավի առկայությունը:

Հոդերի սուր բորբոքային հիվանդություններ ունեցող զորակոչիկներին «Դ» կետով տրամադրվում է տարկետում, խաղաղ ժամանակ՝ առնվազն 6 ամիս, պատերազմի ժամանակ՝ 3 ամիս:

Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է այն դեպքերում, երբ ստացիոնար բուժման ավարտից հետո պահպանվում է հոդերի ֆունկցիոնալ անբավարարությունը և դրա վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:

Հոդերի ախտահարումներն այլ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև դեղորայքային, շիճուկային կամ սննդային անտանելիության հետևանքով, գնահատվում են հիվանդի բուժումից հետո՝ ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի: Այլ օրգանների ու համակարգերի զուգակցված ախտահարման դեպքում կիրառվում են «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածները:

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։