Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 68

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 68.

«Բ» կետին են վերաբերում կայուն, երկարատև, կանոնավոր բուժման դժվար ենթարկվող աֆոնիաները, ֆունկցիայի կայուն խանգարումներով քրոնիկական հիպերտրոֆիկ և մուտացիոն լարինգիտը, ձայնալարերի պարեզներ և պարալիչ, ձայնալարերի նախաքաղցկեղային հիվանդությունները և բարորակ նորագոյացությունները:

Թեթև կակազություն և թլվատություն ունեցող զորակոչիկները և զինծառայողները ճանաչվում են պիտանի ծառայության` սահմանափակումով: Նրանք սերժանտների և ավագների պատրաստման ուսումնական զորամասեր չեն ուղարկվում, ինչպես նաև չեն նշանակվում ռադիոտեղորոշիչ կայանների օպերատորներ, կապավորներ:

Կակազության դեպքում փորձաքննվողը ենթարկվում է հիմնավոր հետազոտության: Պիտանիության մասին փորձագիտական որոշումը կայացնում է զինկոմիսարիատը` մինչև զորակոչվելն ուսման կամ աշխատանքի վայրից ստացված փաստաթղթերի, ինչպես նաև նյարդաբանի, հոգեբույժի և օտոլարինգոլոգի (հնարավորության դեպքում` նաև լոգոպեդի) խորհրդատվության հիման վրա: Կակազության արտահայտվածության աստիճանը որոշվում է տարբեր պայմաններում խոսելու ֆունկցիայի վիճակի դինամիկ հսկողությամբ և գնահատվում է հիվանդության դրսևորման ամենացայտուն պահերով: Փորձագիտական ախտորոշման համար էական նշանակություն ունի հրամանատարության բնութագիրը և ցուցումը, թե կակազությունը որքանով է անդրադառնում փորձաքննվողի ծառայողական պարտականությունների կատարման վրա:

«Գ» կետին են վերաբերում ֆունկցիոնալ ծագման դիսֆոնիաները (միոգեն, նեյրոգեն, սպաստիկ):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։