Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 44
Հոդված 44.
Վերին կամ ստորին վերջույթի (որևէ մակարդակով) բացակայության դեպքում` ըստ I սյունակի փորձաքննվողները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար և հանվում են հաշվառումից:
Ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես՝ նկատի ունենալով առողջ վերջույթի ֆունկցիայի պահպանման պայմանը:
Չարորակ նորագոյացությունների կամ անոթների հիվանդությունների ժամանակ որևէ մակարդակի անդամահատված վերջույթներ ունեցողների վերաբերյալ որոշում ընդունվում է` ըստ հիմնական հիվանդությունը նախատեսող հոդվածների: