Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 21. Նախատեսում է արյունաստեղծ համակարգի՝ ստացիոնար հետազոտությունից հետո հաստատված հիվանդությունները:

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Նախատեսում է արյունաստեղծ համակարգի՝ ստացիոնար հետազոտությունից հետո հաստատված հիվանդությունները:

«Ա» կետին են վերաբերում սուր և քրոնիկական լեյկոզները, արյան և արյունաստեղծ օրգանների արագ զարգացող այլ հիվանդությունները, երբ փորձաքննվողի աշխատունակությունը խիստ նվազած է, իսկ ստացած բուժումից նկատելի արդյունք չկա: Հիվանդության դանդաղ ընթացքի, ստացած բուժման լավ, բայց անկայուն արդյունքի, աշխատունակության ոչ լրիվ կորստի դեպքում, ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես` «բ» կետի համաձայն:

Դանդաղ ընթացքով հիվանդությունների բուժումից հետո ստացված տևական դրական արդյունքի, ինչպես նաև տարին մեկ անգամից ոչ ավելի սրացումների դեպքում, երբ աշխատունակության կորուստ չի նկատվում, ըստ III սյունակի փորձաքննվողները կարող են պիտանի ճանաչվել զինվորական ծառայության` սահմանափակումով, «գ» կետի համաձայն:

Գեներալիզացված լիմֆադենոպաթիայի դեպքում հարակից հիվանդությունների բացակայության պայմաններում զինակոչիկին տրվում է տարկետում մեկ տարի ժամկետով` «գ» կետի համաձայն, իսկ ժամկետային զինծառայողները պիտանի չեն:

Միևնույն պերիֆերիկ ավշախմբում եզակի, աննշան` առանց կլինիկական նշանակության, լիմֆոհանգույցներ ունեցողները պարտադիր պետք է հետազոտվեն` ըստ մոտակա տեղակայված օրգանների հիվանդության:

Որևէ հիվանդության առկայության դեպքում ԿԲՀ-ի կողմից զինակոչիկին տրվում է տարկետում նախատեսված հոդվածով՝ ուղեգրելով բուժման համապատասխան բուժհիմնարկ:

Գեներալիզացված լիմֆադենոպաթիայի դեպքում հարակից հիվանդությունների բացակայության պայմաններում զինակոչիկին տրվում է տարկետում մեկ տարի ժամկետով` «գ» կետի համաձայն։

Միևնույն պերիֆերիկ ավշախմբում եզակի, աննշան` առանց կլինիկական նշանակության, լիմֆոհանգույցներ ունեցողները պարտադիր պետք է հետազոտվեն` ըստ մոտակա տեղակայված օրգանների հիվանդության:

Պարանոցային և ստործնոտային հատվածում առկա եզակի լիմֆոհանգույցների դեպքում անհրաժեշտ է հետազոտել նաև ԼՈՌ բաժանմունքում: Այդ օրգանների հիվանդությունների առկայության դեպքում զինակոչիկը զինկոմիսարիատի կողմից ուղեգրվում է բուժման, որից հետո թարմ տվյալներով ներկայացվում են փորձաքննության: Առանց ախտածնային հիվանդությունների, միևնույն ռեգիոնում եզակի, աննշան` առանց կլինիկական նշանակության լիմֆոհանգույցներ ունեցողները փորձաքննվում են «դ» կետով: Չափավոր արտահայտված սակավարյունության (անեմիայի), լեյկոպենիայի և տարբեր պատճառներից առաջացած տրոմբոցիտոպենիայի դեպքում, որոնք արյան համակարգային հիվանդությամբ պայմանավորված չեն, բայց ուղեկցվում են սնուցման անկումով և աշխատունակության նվազմամբ, որոշումն ընդունվում է նաև համապատասխան հիվանդության հոդվածի համաձայն:

Նմանատիպ հիվանդները տարկետումից հետո փորձաքննվում են` ըստ հիվանդի արյունաբանական հետազոտության կրկնակի տվյալների:

Ապլաստիկ, հեմոլիտիկ անեմիաները փորձաքննվում են «ա» կետով: Հիպոպլաստիկ անեմիաները, ինչպես նաև գենետիկ անեմիաները փորձաքննվում են «բ» կետով:

«Բ» կետով են փորձաքննվում նաև երկարատև պահպանվող (6-12 ամիս) տրոմբոցիտոպաթիա և տրոմբոցիտոպենիա ունեցողները:

Տրոմբոցիտոպաթիայով և տրոմբոցիտոպենիայով բուժված հիվանդները «դ» կետով կարող են ճանաչվել պիտանի, եթե նրանց մոտ առկա է կլինիկալաբորատոր լավացում և հիվանդությունը վերջին երեք տարվա ընթացքում չի կրկնվել:

Հեմոռագիկ վասկուլիտի թեթև և միջին ծանրության ձևեր տարած զինակոչիկները ճանաչվում են պիտանի «դ» կետով, եթե վերջին 3 տարվա ընթացքում հիվանդության կրկնություն չի գրանցվել:

Հեմոռագիկ վասկուլիտի ծանր ձևեր տարածները փորձաքննվում են «բ» կետով` անկախ վաղեմության ժամկետից:

B-12 դեֆիցիտային անեմիայով զինակոչիկները փորձաքննվում են «բ» կետով: Կայուն 3 և ավելի տարի ռեմիսիա ունեցողները «դ» կետով ճանաչվում են պիտանի:

Արյան համակարգի հիվանդություններ տարած զինծառայողները պետք է վերցվեն դիսպանսեր հսկողության զորամասերի բուժծառայության կողմից:

Արյան համակարգի հիվանդություներ տարածների վերջնական փորձաքննությունը պետք է իրականացվի միայն նեղ մասնագիտական բաժանմունքների կողմից տրված ախտորոշումների հիման վրա:

Հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է միայն այն դեպքում, երբ աշխատունակության լիակատար վերականգնման և արյունաբանական ցուցանիշների նորմալացման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս: Նույն կետն է կիրառվում նաև ըստ III սյունակի փորձաքննվողների համար, որոնց առողջությունը ժամանակավորապես քայքայված է՝ պայմանավորված սկզբնական շրջանում արյան համակարգային հիվանդության դեմ ստացած ճառագայթային և ցիտոստատիկ բուժումով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։