Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 75

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 75.

«Ա» կետին վերաբերում են խիստ արտահայտված խոցային բլեֆարիտը` սպիավոր վերասերումով և կոպեզրի զգալի մազաթափությամբ, շաղկապենու խրոնիկական կոնյուկտիվիտները` գերաճով և ենթալորձային հյուսվածքի զգալիորեն արտահայտված ինֆիլտրացիայով (ստացիոնար բուժման անբավարար արդյունքի դեպքում` մեկ տարում երկու անգամից ավելի բարդացումներով` հաստատված բժշկական փաստաթղթերով), ինչպես նաև` շաղկապենու տրախոմատոզ ախտահարմամբ: Աչքի ֆունկցիայի կայուն խանգարումներով տրախոմայի տարբեր բարդացումների դեպքում որոշումը կայացվում է` այդ խանգարումները նախատեսող «Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի» հոդվածների հիման վրա (կոպերինը` ըստ 74-րդ, արցունքատար խողովակներինը՝ ըստ 76-րդ, եղջերաթաղանթինը՝ ըստ 78-րդ, տեսողության թուլությունը՝ ըստ 85-րդ հոդվածների):

«Բ» կետին վերաբերում են չափավոր կամ աննշան արտահայտված խրոնիկական բլեֆարիտները և հաջող բուժման դեպքում՝ հազվադեպ սրացումներով կոնյուկտիվիտները:

Զորակոչիկներին կցագրելիս նշանակվում է բուժում: Տարկետում տրվում է միայն այն դեպքում, եթե ստացիոնար բուժման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս ժամանակ, համաձայն 88-րդ հոդվածի:

I, III և IV սյունակներով փորձաքննվողների պիտանիությունը սահմանապահ զորքերում ծառայելու, ՌՆ, Իճ այլ աղբյուրների և ՀՎԲՄ հետ աշխատելու համար որոշվում է անհատապես:

Առանձին թեփուկներով և կոպեզրերի աննշան տեղական գերարյունությամբ (հիպերեմիա) հասարակ բլեֆարիտը, հատուկենտ ֆոլիկուլներով ֆոլիկուլյար կոնյուկտիվիտը, շաղկապենու թավշայնությունը կոպերի անկյուններում և շաղկապենու կամարի շրջանում շաղկապենու տրախոմատոզ ծագում չունեցող մասնակի մանր մակերեսային սպիները, ինչպես նաև` շաղկապենու տրախոմատոզ ծագում ունեցող հարթ սպիները, առանց շաղկապենու և եղջերաթաղանթի այլ փոփոխությունների և մեկ տարվա ընթացքում առանց տրախոմատոզ պրոցեսի սրացման, ՌՈՒՀ-եր ընդունվելու համար հակացուցված չեն:

Գարնանային կատարի պատճառով II, IV սյունակներով փորձաքննվողները պիտանի չեն զինվորական ծառայության համար, իսկ I, III սյունակներով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես` կախված հիվանդության արտահայտվածությունից, դրա ընթացքի ծանրության աստիճանից և բուժման արդյունավետությունից:

Հետագա զարգացման միտումներ չունեցող կեղծ կամ իսկական մսամոլը հակացուցված չէ շարային (զինվորական) ծառայության և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Զարգացող իսկական մսամոլը հակացուցված է ՌՈՒՀ-եր ընդունվելու և սահմանապահ զորքերում ծառայելու, ինչպես նաև` ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների և ՀՎԲՄ հետ աշխատելու համար: Թևակերպ թաղանթի կրկնակի ստացիոնար անհաջող բուժումից հետո որոշումն ընդունվում է` համաձայն սույն հոդվածի «ա» կետի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։