Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

«Ա» կետին են վերաբերում երկբևեռ աֆեկտիվ խանգարումները և հետադարձ դեպրեսիվ խանգարումները: Ախտորոշման չափանիշներն են օբյեկտիվ անամնեստիկ տվյալները, նախկին էպիզոդը հաստատող բժշկական փաստաթղթերի առկայությունը և կլինիկական պատկերը:

«Բ» կետին են վերաբերում երկարատև բուժում պահանջող աֆեկտիվ խանգարումները, ծանր մանիակալ և դեպրեսիվ էպիզոդները՝ փսիխոտիկ խանգարումներով, ձգձգվող ընթացքով տրամադրության քրոնիկական խանգարումները:

Պիտանիությունը զինվորական ծառայության` սահմանափակումով, պատերազմի ժամանակ որոշվում է վերափորձաքննությունից հետո:

«Գ» կետին են վերաբերում չափավոր և թեթև արտահայտված մանիակալ և դեպրեսիվ էպիզոդները, որոնք ենթակա են բուժման մինչև կայուն ռեմիսիան: Ռեմիսիայի բացակայության դեպքում ենթակա են փորձաքննության «Բ» կետով: Զորակոչիկներին տրվում է տարկետում:

Արգելվում է ծառայությունը մարտական հերթափոխում, մարտական զենքի և տեխնիկայի հետ ինքնուրույն գործ ունենալը, ծառայությունը հատուկ զորատեսակներում, հոգեբանական և ֆիզիկական լարվածություն պահանջող գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։