Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 20. Զորակոչիկների, զինծառայողների և զինապարտների փորձաքննությունն իրականացվում է միայն ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո:

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Զորակոչիկների, զինծառայողների և զինապարտների փորձաքննությունն իրականացվում է միայն ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո:

«Ա» կետին են վերաբերում կայուն, զգալիորեն արտահայտված խանգարումները, որոնք պայմանավորված են հանգուցավոր և դիֆուզ թունավոր խպիպի ծանր (կորցրել է սկզբնական քաշի մինչև 50%-ը, առկա է ադինամիա, խիստ արտահայտված էկզօֆթալմ, հանգիստ ժամանակ հևոց, զարկերակի հաճախությունը՝ 120 զարկ և ավելի` 1 րոպեում, հորմոնների մակարդակը զգալիորեն ավելացած է, նկատվում են տարբեր վիսցերալ փոփոխություններ), ինչպես նաև շաքարախտի (սոված ժամանակ գլիկեմիան 13,7 մմոլ/լ է, ածխաջրատային փոխանակության կարգավորման համար պահանջվում է օրական 60 և ավելի միավոր ինսուլին, նկատվում է ացետոնուրիա, կետոզ, կայուն ռետինոպաթիա, անգիոպաթիա, գլոմերուլոսկլերոզ) ծանր ձևերով: Այս կետին են վերաբերում նաև ներզատիչ գեղձերի (հիպոֆիզ, մակերիկամներ, վահանագեղձ, հարվահանագեղձ և սեռական գեղձեր) բոլոր հիվանդությունները՝ օրգանների ու համակարգերի անվերադարձ փոփոխություններով, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներով և փոխարինող բուժման արդյունքի բացակայությամբ:

Այս կետով են փորձաքննվում նաև նյութափոխանակության գենետիկ խանգարումները: Այս դեպքում ախտորոշումը պետք է հաստատված լինի գենետիկ քննությամբ, սակայն փորձաքննությունը իրականացվում է 20-րդ հոդվածի ա և բ կետերով:

«Բ» կետին են վերաբերում կայուն, չափավոր արտահայտված խանգարումները, որոնք պայմանավորված են ներզատիչ գեղձերի միջին ծանրության հիվանդությամբ, երբ համապատասխան բուժման դեպքում աննշան չափով սահմանափակվում է փորձաքննվողի աշխատունակությունը: Միջին ծանրության թիրեոտոքսիկոզի դեպքում բնորոշ են մարմնի ելակետային քաշի 20%-ով նվազումը, մինչև 120 զարկ/րոպեում անոթազարկի հաճախությունը, հորմոնների մակարդակի միջին չափի բարձրացումը: Միջին ծանրության շաքարախտի համար բնորոշ են գլիկեմիան՝ ոչ ավելի, քան 13,7 մմոլ/լ (250 միլիգրամ-տոկոս), գլյուկոզուրիան՝ մինչև 30 գ (օրական), ածխաջրատային փոխանակության կարգավորումը կատարվում է արյան մեջ գլյուկոզան նվազեցնող պատրաստուկների ընդունման կամ օրական մինչև 60 միավոր ինսուլինի ներարկման միջոցով` մշտական դիետոթերապիայի ֆոնի վրա: Ացետոնուրիա, կետոզ և դիաբետիկ կոմաներ չկան:

«Բ» կետին են վերաբերում նաև դիֆուզ թունավոր խպիպի ապաքինվող (թույլ նևրոզանման համախտանիշ, ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմացկունության նվազում, անոթազարկը մինչև 100/1 րոպեում, հորմոնների մակարդակի աննշան ավելացում) ձևերը, ինչպես նաև շաքարախտի այն ձևերը, երբ գլիկեմիան օրվա ընթացքում չի անցնում 8,9 մմոլ/լից (160 միլիգրամ-տոկոսից) և հեշտությամբ կարգավորվում է դիետայով, աշխատունակությունը պահպանված է:

Այս կետով են փորձաքննվում նաև աուտոիմուն թիրեոիդիտը, հիպոթալամիկ սինդրոմով զինծառայողները և զորակոչիկները` հաստատված համապատասխան հորմոնալ շեղումներով կամ գործիքային հետազոտման տվյալներով:

Հիպոթալամիկ ճարպակալման և հիպոթալամիկ երևույթներով (բազոֆիլիզմ և այլն) ալիմենտար ճարպակալումների ժամանակ զորակոչիկը զինկոմիսարիատների կողմից պետք է ուղեգրվի էնդոկրին բաժանմունք` հետազոտման:

Մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերման ժամանակ փորձաքննությունն իրականացվում է «դ» կետով, իսկ ժամկետային զինծառայողներինը` կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից:

Առանց էնդոկրին փոփոխությունների կամ հորմոնալ շեղումների պատանեկան բազոֆիլիզմի մնացորդային երևույթներ ունեցող զինակոչիկները և ժամկետային զինծառայողները փորձաքննվում են` ըստ ճարպակալման կամ հիմնական հիվանդության աստիճանի:

«Գ» կետին են վերաբերում III աստիճանի ալիմենտար ճարպակալումներ ունեցող զորակոչիկները, որոնց մոտ առկա են նախկինում տարած էնդոկրին խանգարումների նշաններ, սակայն ներկայումս հորմոնալ շեղումներ չեն հայտնաբերվել:

Չափավոր և զգալի արտահայտված իսկական գինեկոմաստիայով հիվանդները փորձաքննվում են «բ» կետով և ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի: Աննշան և թեթև ոչ կանացի տիպի (պուբերտանտ) իսկական գինեկոմաստիայով զինակոչիկները և ժամկետային զինծառայողները, որոնց մոտ չկա հորմոնալ խանգարում, փորձաքննվում են «գ» կետով՝ հետագայում ծառայության վայրում վերցվելով դիսպանսեր հսկողության:

Ակնհայտ արտահայտված կանացի տիպի կեղծ գինեկոմաստիա ունեցողներին անհրաժեշտ է փորձաքննել «դ» կետով` հատկացնելով տարկետում մինչև մեկ տարի, վիրահատական բուժման նպատակով: Ապաքինվելուց հետո նրանք ճանաչվում են պիտանի ծառայության:

Չափավոր, ոչ կանացի տիպի կեղծ գինեկոմաստիայով զինակոչիկները և ժամկետային զինծառայողները փորձաքննվում են «գ» կետով:

Վահանագեղձի հիվանդություններ հայտնաբերելիս անհրաժեշտ է ստուգել նաև հորմոնների նկատմամբ հակամարմինները:

Սուր թիրեոիդիտով հիվանդները փորձաքննվում են «դ» կետով: Տարկետումից հետո հորմոնների և հակամարմինների մակարդակի կարգավորման դեպքում, երբ բուժման կուրսի ավարտից հետո անցել է առնվազն 3 ամիս, զինակոչիկը «գ» կետով ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության` սահմանափակումով, հետագայում զորամասում գտնվելով դիսպանսեր հսկողության տակ:

Ենթասուր թիրեոիդիտով հիվանդների պիտանելիության հարցը որոշվում է հորմոնների և հակամարմինների մակարդակի նորմալացման դեպքում, երբ բուժման կուրսի ավարտից անցել է առնվազն 6 ամիս: Թիրեոիդիտների ժամանակ անհրաժեշտ է իրականացնել նաև թիրախ օրգանների հետազոտություն:

Էնդոկրին հիվանդություններ տարած զինակոչիկների պիտանելիության հարցը որոշվում է անհրաժեշտ լաբորատոր հետազոտության տվյալների կարգավորումից հետո: Նրանց արգելվում է միջին և մեծ ֆիզիկական ծանրաբեռնումը, ծառայությունն օդադեսանտային զորքերում: Ներզատիչ գեղձերի մասնահատումներից, հեռացումից հետո I և II սյունակով փորձաքննվողները ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի` «բ» կետով: Պատերազմի ժամանակ նմանատիպ դեպքերը կարող են ճանաչվել պիտանի զինվորական ծառայության, եթե փոխարինող դեղորայքի օգտագործման դադարից 6 ամիս անց որևէ հորմոնալ շեղում չի արձանագրվում: Հիվանդության պատճառով ստացած արձակուրդից հետո, ըստ III սյունակի, փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայության և զինվորական մասնագիտությամբ ծառայության համար որոշվում է անհատապես՝ բուժման ելքին համապատասխան:

Էնդոկրին հիվանդությունների առկայության դեպքում անհրաժեշտ հորմոնալ թեսթերը պետք է կատարվեն` նկատի առնելով փոխարինող դեղորայքի օրգանիզմից դուրս գալու ժամկետը: Ախտորոշումը պետք է դրվի առանց փոխարինող դեղորայքի ազդեցության:

էնդոկրին գեղձերի ատրոֆիաներով և հիպոտրոֆիաներով զորակոչիկները փորձաքննվում են համապատասխանաբար` «ա» և «բ» կետերով:

Հիպոգոնադիզմի հաստատման համար, բացի հորմոնալ թեստերը, կարևոր են նաև ֆիզիկալ տվյալները` արական սեռին բնորոշ հատվածներում թերի կամ կանացի տիպի մազածածկույթը, նրա բացակայությունը, ամորձիների հիպոտրոֆիան, միկրոպենիան, ձայնի մուտացիան և այլն: Ըստ I սյունակի փորձաքննվողները, ովքեր ունեն I (մարմնի ավել քաշը կազմում է 10-29%) և II (մարմնի ավել քաշը կազմում է 30-34,9%) աստիճանի սննդային ճարպակալում, խաղաղ ժամանակ պիտանի են զինվորական ծառայության համար: III աստիճանի ճարպակալման դեպքում (35-39,9%) պիտանի են` սահմանափակումով: IV աստիճանի ճարպակալման դեպքում, նրանք, համաձայն «բ» կետի, ծառայության համար խաղաղ ժամանակ ճանաչվում են ոչ պիտանի:

Այլ հիվանդությունների հետևանքով առաջացած ճարպակալման կամ ֆիզիկական թերքաշության դեպքում պիտանիությունը զինվորական ծառայության և զինվորական մասնագիտությամբ ծառայության համար, որոշվում է ըստ հիմնական հիվանդության ծանրության աստիճանի և ընթացքի` «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածներով:

Սնուցման վիճակի գնահատման համար օգտագործվում է ֆիզիկական զարգացման ինդեքսը (ՖԶԻ), որը որոշվում է ՖԶԻ = m:հ բանաձևով, որտեղ m-ը մարմնի քաշն է (կգ), հ-ը՝ մարդու հասակը՝ բարձրացված քառակուսի աստիճան (մ.2):

Ֆիզիկական զարգացման ինդեքսը` նորմալ և խանգարումների ժամանակ, տրված է 1-ին և 2-րդ աղյուսակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։