Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 48

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48.

«Ա» կետին են վերաբերում խոշոր անոթների զարկերակային և զարկերակաերակային անևրիզմները՝ վիրահատության ոչ բավարար արդյունքների կամ վիրահատությունից հրաժարվելու դեպքում, գանգրենանեկրոզային փուլում խցանող էնդարտերիիտը, աորտաարտերիիտը և աթերոսկլերոզը, IV աստիճանի քրոնիկական երակային անբավարարության երևույթներով ստորին վերջույթների զարգացող թրոմբոֆլեբիտը, ֆլեբոթրոմբոզը, հետթրոմբոտիկ և վարիկոզային հիվանդությունը, IV աստիճանի լիմֆեդեման, III փուլի անգիոտրոֆոնևրոզները, արհեստական պրոթեզների ու շունտերի կիրառմամբ խոշոր անոթների վերականգնողական վիրահատությունից հետո առաջացած վիճակը:

«Բ» կետին են վերաբերում ստորին վերջույթների անոթների` II փուլի խցանող էնդարտերիիտը, աորտաարտերիիտը և աթերոսկլերոզը, ստորին վերջույթների պոստթրոմբոտիկ կամ վարիկոզային հիվանդությունը (III աստիճանի քրոնիկական երակային անբավարարության երևույթներով), III աստիճանի փղագարությունը, II փուլի անգիոտրոֆոնևրոզները (տևական ցավային համախտանիշով, որն ուղեկցվում է մատների կապտությամբ), խոշոր անոթների վերականգնողական վիրահատությունից կամ հեռացումից հետո առաջացած վիճակները, վիճակ` խոշոր, մագիստրալ անոթի հեռացումից հետո, վենէկտոմիա, անկախ արյան շրջանառության և վերջույթի ֆունկցիայի խանգարումից:

Ըստ այս կետի փորձաքննվում են նաև I փուլի խցանող էնդարտերիիտով հիվանդ զորակոչիկներն ու ժամկետային զինծառայողները: Հաշվի առնելով արյան շրջանառության խանգարումների աստիճանը, ծառայության պայմանները և աշխատունակության վիճակը` ռազմաբժշկական հանձնաժողովը, III սյունակով նախատեսված փորձաքննվողների վերաբերյալ առանձին դեպքերում որոշում ընդունելիս, ցուցաբերում է անհատական մոտեցում՝ «բ» կամ «գ» կետի համաձայն:

«Գ» կետին են վերաբերում ստորին վերջույթների հետթրոմբոտիկ կամ վարիկոզային հիվանդությունը՝ քրոնիկական երակային II աստիճանի անբավարարության երևույթներով (ոտնաթաթերի ու սրունքների պարբերական այտուցվածություն` երկար քայլելուց կամ կանգնելուց հետո, որն անցնում է գիշերային կամ ցերեկային հանգստի ժամանակ), II աստիճանի լիմֆեդեման, I փուլի անգիոտրոֆոնևրոզները (ցրտահարության ժամանակ մատների այտուցը, ցավերն ու գունատությունը, որոնք տևում են մի քանի ժամ), ստորին վերջույթների I փուլի խցանող էնդարտերիիտը և աթերոսկլերոզը (III սյունակով փորձաքննվողների համար):

«Դ» կետին են վերաբերում առանց երակային անբավարարության նշանների ստորին վերջույթների վարիկոզային հիվանդությունը (I աստիճան), I աստիճանի լիմֆեդեման (ներբանի թիկունքի աննշան այտուց, որը նվազում կամ անհետանում է գիշերային կամ ցերեկային հանգստի ժամանակ):

Խոշոր անոթների հրազենային և այլ վնասվածքներից հետո, երբ լրիվ վերականգնվում են արյան շրջանառությունը և ֆունկցիաները, ըստ I սյունակի փորձաքննվողների համար կիրառվում է «գ» կետը, իսկ ըստ III սյունակի փորձաքննվողների համար` «դ» կետը:

Անոթների հիվանդությունների և վնասվածքների հետևանքների ախտորոշումը կատարվում է` ըստ զարգացման փուլի և խանգարումների աստիճանի: Փորձաքննության եզրակացությունն ընդունվում է կլինիկական հետազոտությունից հետո` խոր, ենթամաշկային և հաղորդակցային երակների փականների ֆունկցիայի ու խորանիստ երակների անցանելիության աստիճանի որոշմամբ: Օգտագործվում են դուպլեքս, դոպլեր մաշկի էլեկտրաջերմաչափումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև օբյեկտիվ ցուցանիշներ տվող այլ մեթոդներ, ՀՏ անգիոգրաֆիա, սելեկտիվ անգիոգրաֆիա: Մատնային զարկերակների դոպլեր հետազոտություն` ցրտային փորձով աննշան խանգարման ժամանակ, վերականգնման ժամանակը` 4-ից մինչև 6 րոպե, չափավոր խանգարման ժամանակ` 6-ից մինչև 8 րոպե, զգալի` 8 և ավելի: Անգիոտրոֆոնևրոզները հետազոտելիս կատարել մատնային զարկերակների դոպլեր հետազոտություն` ցրտային փորձով:

Ստորին վերջույթների առանձին հատվածներում առանց երակային անբավարարության նշանների երակների լայնացումը` գլանային կամ գալարային առաձգական ցցվածքների տեսքով, խոչընդոտ չէ ՌՈՒՀ ընդունվելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։