Հոդված 88
Հոդված 88.
Նախատեսում է եղջերաթաղանթի, ծիածանաթաղանթի և աչքի այլ թաղանթների սուր հիվանդություններից, ինչպես նաև` վնասվածքներից ու վիրահատություններից հետո տեսողության ժամանակավոր խանգարումը:
Երկարատև ստացիոնար բուժում չպահանջող և աչքի ֆունկցիային չխանգարող հիվանդությունների դեպքում զորակոչիկները պիտանի են ճանաչվում զինվորական ծառայության համար:
ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաշկային հիվանդության խոշոր օջախ է համարվում հիվանդի ձեռքի ափի և դրանից մեծ օջախը:
Տարածուն փսորիազին բնորոշ է մարմնի տարբեր մասերում բազմաթիվ (երկու և ավելի) խոշոր օջախների առկայությունը կամ մաշկային ծածկույթի զգալի մասի ախտահարումը:
Փսորիազի սահմանափակ ձևին բնորոշ է եզակի փոքր օջախների առկայությունը արմնկային, ծնկային հոդերի, գլխի մազածածկ մասի շրջանում (մինչև 5 սմ տրամագծով մեկ օջախը) կամ մաշկի այլ տեղամասերում:
Տարածուն նեյրոդերմիտին բնորոշ է խոշոր օջախներով լիխենիֆիկացիայի, էքսկորիացիաների, ինֆիլտրացիայի առկայությունը արմնկային, ծնկային հոդերի, դեմքի, պարանոցի կամ մարմնի այլ մասերում:
Հաճախակի կրկնվող են համարվում այն հիվանդությունները, որոնց սրացումները տեղի են ունենում տարեկան 2 և ավելի անգամ (հիմնավորված համապատասխան բժշկական փաստաթղթերով):
Տարածուն գունակավոր, անոթային, մազային խալեր, վիտիլիգո և մազաթափություն է համարվում մաշկի փակ տեղամասերում 7% և ավելի, իսկ բաց տեղամասերում` 1% և ավելի օջախները (կոսմետիկ դեֆեկտ) (անհրաժեշտության դեպքում` կրկնակի հետազոտություն ուռուցքաբանական կլինիկայում):
Հիպերտրոֆիկ, պապիլոմատոզ խալերի դեպքում (բաց տեղամասերում)` գլխի մազածածկ մաս, դեմք, պարանոց - 4 սմ.2 և ավելի, փակ տեղամասերում` 6 սմ.2 և ավելի չափերի (անհրաժեշտության դեպքում` կրկնակի հետազոտություն ուռուցքաբանական կլինիկայում):
Բազմաթիվ գնդաձև կոնգլոբադ պզուկները քրոնիկ պիոդերմիայի նշան են: