Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 89
Հոդված 89.
«Գ» կետով է փորձաքննում սեբորեային մաշկաբորբը` բաց տեղամասեր` 1 % և ավելի, փակ տեղամասեր` 4 % և ավելի:
«Դ» կետով փորձաքննելիս հաշվի է առնվում`
1) հիվանդության փուլը (ստացիոնար, ռեգրես, նվազում),
2) ախտանիշների (ինֆիլտրացիա, լիխենիֆիկացիա, էքսուդացիա, թեփոտում) արտահայտվածությունը (թույլ կամ չափավոր),
3) օջախների չափը:
Սահմանափակումը վերաբերում է ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:
Շարակցական հյուսվածքի էնդոկրին համակարգի և այլ համակարգերի, ալերգիաների հետ զուգակցվող մաշկային հիվանդությունները պարտադիր կերպով պետք է հետազոտվեն համապատասխան կլինիկաներում և փորձաքննվեն նաև համապատասխան հոդվածներով: