Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25.

Բրոնխիալ ասթմայի ախտորոշումը պետք է կատարվի ստացիոնար համալիր հետազոտությունից հետո: Ախտորոշումը պետք է հաստատված լինի, բացի ակտերը, նաև այլ բժշկական փաստաթղթերով (էպիկրիզներ և այլն): «Ա» կետին է վերաբերում կրկնակի ստացիոնար բուժում պահանջող, շնչարգելության ծանր ու հաճախակի նոպաներով ուղեկցվող, II-III աստիճանի թոքային ու սրտային անբավարարությամբ բրոնխիալ ասթման:

«Բ» կետին է վերաբերում բրոնխիալ ասթմայի միջին ծանրության ձևը, որը բնորոշվում է ամիսը մեկ և ավելի անգամ կրկնվող ու բրոնխալայնիչ տարբեր միջոցներով հեշտությամբ վերացվող շնչարգելության նոպաներով: Նոպաների միջև ընկած շրջանում կարող է պահպանվել արտաքին շնչառական ֆունկցիայի I աստիճանի խանգարումը:

«Գ» կետին են վերաբերում հիվանդության թեթև ձևերը, որոնց ժամանակ շնչարգելության նոպաները տևական չեն, տարեկան լինում են 2-3 անգամից ոչ ավելի, հեշտությամբ վերացվում են բրոնխալայնիչ միջոցներով: Նոպայից դուրս կարող է լինել ԱՇՖ-ի (0-I աստիճանի) աննշան խանգարում:

Առանց բրոնխոլայնիչների (3 և ավելի տարիներ) նոպաների փաստարկված բացակայությամբ անձինք փորձաքննվում են «Դ» կետով, հետագայում գտնվելով զորամասի բուժծառայության դիսպանսեր հսկողության տակ:

Եթե բրոնխոսպազմային համախտանիշը ոչ բրոնխոթոքային համակարգի հիվանդությունների ախտանշան է կամ որևէ սուր թոքային պաթոլոգիայի դրսևորման ձև, որը չի կրել շարունակական բնույթ (հաստատված` բժշկական փաստաթղթերով), ապա զինվորական ծառայության համար պիտանելիությունը որոշվում է հիվանդությունների ցանկի համապատասխան հոդվածներով՝ ըստ հիմնական հիվանդության ընթացքի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։