Հոդված 50
Հոդված 50.
«Ա» կետին է վերաբերում ուղիղ աղիքի III աստիճանի արտանկումը: Ընդ որում, արտանկած աղիքն ինքնուրույն տեղը չի ընկնում և ձեռքով տեղը գցելը սակավ արդյունավետ է, հետանցքը խոր բացված է, սեղմամկանը (սֆինկտեր) թուլացած, կղանքն ու գազերը չեն պահվում, այսինքն՝ առկա է հետանցքի սեղմամկանի III աստիճանի անբավարարություն:
«Բ» կետին է վերաբերում ուղիղ աղիքի II աստիճանի արտանկումը: Արտանկած աղիքը տեղն է ընկնում ինքնուրույն կամ ձեռքի օգնությամբ: Հետանցքը ներքաշված է կամ մի քիչ կարծրացած: Գազերը կամ հեղուկ կղանքը չեն պահվում, այսինքն՝ առկա է սեղմամկանի I կամ II աստիճանի անբավարարություն:
Ուղիղ աղիքի I և II աստիճանի արտանկման դեպքում զորակոչիկներին ու զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հետանցքի շրջանում ուղիղ աղիքի վիրահատությունից հետո, համաձայն 34-րդ հոդվածի «դ» կետի, զինծառայողներին հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ, զորակոչիկներին՝ տարկետում մինչև 6 ամիս: Զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ բուժման արդյունքների: Հաջող վիրահատությունից հետո զորակոչիկների և զինծառայողների պիտանիությունը զինվորական ծառայության համար չի սահմանափակվում: Հիվանդությունը կրկնվելու դեպքում որոշումն ընդունվում է «բ» կետի համաձայն: