Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Ներառում է օրգանական հոգեկան խանգարումները: Ախտորոշման համար չափանիշ են գլխուղեղի օրգանական բնույթի ախտահարման նշանները՝ ըստ անամնեզի և օբյեկտիվ տվյալների, ինչպես նաև հոգեախտաբանական նշանները, նյարդաբանական ախտանշանները, հարկլինիկական (ԷԷԳ, Էխո-ԷԳ, գանգի ռենտգենգրաֆիա, ՄՌՏ, ակնահատակի զննում և այլն) տվյալները: Կլինիկական ախտորոշման համար նշանակություն ունեն նաև բժշկական փաստաթղթերի առկայությունը և անձնական գործի ուսումնասիրությունը:

«Ա» կետին վերաբերում են խիստ արտահայտված, ձգձգվող փսիխոտիկ, կայուն ինտելեկտուալ-մնեստիկ անձի խանգարումները, փսիխոօրգանական համախտանիշը:

«Բ» կետին վերաբերում են արտահայտված ասթենիկ, աֆեկտիվ, դիսոցիատիվ ճանաչողական խանգարումները, ինչպես նաև սկսվող փսիխոօրգանական խանգարումը:

«Գ» կետին են վերաբերում անցողիկ, կարճատև, փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ օրգանական բնույթի խանգարումները բարենպաստ ընթացքով, որոնք ավարտվում են թեթև ասթենիկ վիճակով՝ առանց մնացորդային օրգանական փոփոխությունների և կայուն կոմպենսացիայով: Զորակոչիկները տարկետումից չեն օգտվում, եթե բուժումից հետո անցել է մեկ տարի: Անհրաժեշտության դեպքում այդ զորակոչիկներն ուղեգրվում են ստացիոնար հետազոտման և բուժման: Զորակոչելիս անհրաժեշտ է բուժման դրական արդյունքը հաստատող ստացիոնար հետազոտման ակտ:

Զինծառայողներին ստացիոնար բուժումից հետո անհրաժեշտության դեպքում տրվում է արձակուրդ: Կարճատև, անցողիկ խանգարումներ տարած սպաների, ենթասպաների և կին զինծառայողների համար կայուն կոմպենսացիայի դեպքում, ինչպես նաև դեսանտային զորատեսակներում ծառայելու պիտանիությունը որոշվում է անհատապես՝ համաձայն «գ» կետի III սյունակի: Առանձին դեպքերում արձակուրդից հետո կատարվում է վերափորձաքննություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։