Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29.

Ընդգրկում է պարբերական հիվանդության բոլոր ձևերը (որովայնային, կրծքային, խառը և դրանց բարդությունները): Այդ ձևերը կարող են ուղեկցվել հոդային համախտանիշով՝ խոշոր հոդերի ցավերով: I սյունակով նախատեսված փորձաքննվողները կցագրման ժամանակ ուղարկվում են բուժկանխարգելիչ հիմնարկներ՝ հետազոտման և դինամիկ հսկողության համար, հաշվի առնելով ստորև թվարկվող կետերը.

1. գանգատները և անամնեստիկ տվյալները (որովայնի, կրծքավանդակի շրջանում պարբերաբար առաջացող՝ 24-48 ժամ տևողությամբ, դողէրոցքով, ջերմության բարձրացմամբ ուղեկցվող նոպայաձև ցավերը, պարբերաբար կրկնվող հոդաբորբերը), բուժկանխարգելիչ հիմնարկների, ամբուլատոր հիմնարկների փաստաթղթերը (զորակոչվելուց առաջ առնվազն մինչև 3 տարվա վաղեմության),

2. ժառանգական գործոնը (ներկայացվում են մերձավոր հարազատների հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթեր),

3. ստացիոնար հետազոտման տվյալները.

1) ստացիոնար պայմաններում նոպայի արձանագրում,

2) առնվազն 3 անգամ լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքներ (ցավերի ժամանակ պոլիսերոզիտներ, դիաֆրագմայի շարժունակության սահմանափակում, լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի և ՑՌ-սպիտակուցի բարցրացումներ և այլն),

3) գենետիկ հետազոտություն:

Ախտորոշման հաստատման համար առավել կարևոր է բուժհիմնարկների կողմից նոպայի հաստատված արձանագրությունը:

Հիվանդությունը հաստատող լրացուցիչ վկայություն է որովայնի պատի հետվիրահատական սպիների (ապենդեկտոմիայի, խոլեցիստէկտոմիայի, կպումային հիվանդության և այլ պատճառներով) առկայությունը:

«Ա» կետին են վերաբերում պարբերական հիվանդության հաճախակի նոպաները՝ ներքին օրգանների խիստ արտահայտված օրգանական փոփոխություններով (երիկամների ամիլոիդոզ, լյարդի, փայծաղի դիստրոֆիկ փոփոխություններ և այլն):

«Բ» կետին են վերաբերում պարբերական հիվանդության հազվադեպ նոպաները՝ առանց ներքին օրգանների ֆունկցիաների խանգարման:

Ընդամենը մեկ հետերոզիգոտ մուտացիա ունեցողների փորձաքննությունն անհրաժեշտ է իրականացնել, հաշվի առնելով նոպայի փաստարկված առկայությունը կամ ներքին օրգանների պարբերական հիվանդությանը բնորոշ ախտահարումները:

Վերջին երեք և ավելի տարիների ընթացքում նոպաների բացակայությամբ կամ ներքին օրգանների ախտահարման բացակայությամբ, ընդամենը մեկ հետերոզիգոտ մուտացիայով առաջին անգամ փորձաքննվող զորակոչիկները «գ» կետով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար:

Ըստ III սյունակի փորձաքննվողները, որոնք ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում չունեն, համարվում են ծառայության համար պիտանի: Ներքին օրգանների ախտահարման և ֆունկցիայի զգալի կամ չափավոր խանգարման դեպքում նրանք փորձաքննվում են ըստ «ա» կամ «բ» կետի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։