Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 34

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34.

Նախատեսում է կրծքավանդակի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի և արտաորովայնային շրջանի օրգանների վիրաբուժական հիվանդությունների, վիրավորման, վնասվածքների կամ վիրահատությունների հետևանքները:

«Ա» կետին են վերաբերում.

1) թոքերի, թոքամզի (պլևրայի), շնչափողի, բրոնխների և միջնորմի վիրավորումները, վնասվածքները կամ վիրահատությունների հետևանքները՝ արտաքին շնչառական ֆունկցիայի զգալի խանգարումով,

2) կերակրափողի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, բարակ (1,5 մ ոչ պակաս) կամ հաստ (30 սմ ոչ պակաս) աղիների մասնահատումները, բնային կամ սելեկտիվ վագոտոմիան սնուցման խիստ արտահայտված անկումով կամ մարսողության խանգարումով (չբուժվող դեմպինգ համախտանիշ, տևական լուծ և այլն),

3) աղեստամոքսային բերանակցումը (անաստոմոզը),

4) աղեստամոքսային համակարգի զանգվածային կրկնակի արյունահոսությունները (2-3 լ արյան կորստով),

5) կերակրափողի պարբերական բուժավորում պահանջող սպիական նեղացումները,

6) ստոծանու ճողվածքները հաճախակի (տարեկան երկու և ավելի անգամ) ճմլումներով, վիրահատական անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում,

7) թոքի արմատի, սրտի կամ մեծ անոթների մոտակայքում գտնվող խոշոր (1սմ և ավելի տրամագծով), ինչպես նաև երկու և ավելի մանր օտար մարմինների առկայությունը՝ անկախ բարդության աստիճանից կամ ֆունկցիոնալ խանգարումներից:

Ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է սույն հոդվածի «Բ» կետի համաձայն:

«Բ» կետին են վերաբերում կրծքավանդակի օրգանների հիվանդությունների, վնասվածքների, վերքերի, վիրահատական միջամտությունների հետևանքները կամ դրանց բարդությունները՝ արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարումով, ստամոքսի կամ տասներկումատնյա աղիի խոցային հիվանդությունը՝ բարդացած թափածակմամբ կամ արյունահոսությամբ, կերակրափողի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, բարակ (1 մ ոչ պակաս) կամ հաստ (20 սմ ոչ պակաս) աղիների մասնահատումից, կրկնակի լապարատոմիաները և ընդհանուր կամ սելեկտիվ վագոտոմիայից հետո առաջացած վիճակները, ստոծանիական և պարաէզոֆագիալ ճողվածքները, որովայնի խոռոչի կպումների երևույթները՝ աղիների անանցանելիությամբ, փայծաղի և լեղապարկի հեռացումը, թոքի 2 և ավելի հատվածների (սեգմենտների) հեռացումը՝ անկախ ֆունկցիայի խանգարման առկայությունից, լյարդի և փայծաղի ոչ պարազիտար կիստաները 3,0 սմ և ավելի:

Կպումային հիվանդությունը պետք է հաստատվի ռենտգենաբանական հետազոտության կամ վիրահատության տվյալներով:

Որովայնի, կրծքավանդակի, արտաորովայնամզային տարածության հրազենային թափանցող վիրավորումների դեպքում, որոնք ընթանում են ներքին օրգանների վնասումով, փորձաքննվում են «բ» կետով՝ անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից:

Պարազիտար կիստաները (էխինոկոկ, ալվեոկոկ) և դրանց հետվիրահատական վիճակները քննարկելիս` կիրառել այս կետը: Պարազիտար կիստաների հետազոտության ժամանակ կատարվում է լատեքս ագլյուտինացիա, անհրաժեշտության դեպքում` ՀՏ, իմունոֆերմենտային հետազոտություններ:

«Գ» կետին են վերաբերում կրծքավանդակի ու որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժական հիվանդությունների, վիրահատությունների, վնասվածքների հետևանքները՝ արտաքին շնչառական կամ մարսողության ֆունկցիայի աննշան խանգարումով: Լյարդի և փայծաղի ոչ պարազիտար կիստաները` մինչև 3,0 սմ, տրվում է տարկետում, որից հետո փորձաքննվում է` ըստ ֆունկցիայի խանգարման և չափերի փոփոխության: Սահմանափակում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունները մինչև 30 կգ, վազքը` 3 կմ և ավելի:

«Դ» կետին են վերաբերում կրծքավանդակի կամ որովայնի խոռոչի օրգանների, փոքր կոնքի և արտաորովայնային շրջանի վիրաբուժական հիվանդություններից, վիրահատություններից, վնասվածքներից հետո առաջացած վիճակները՝ ֆունկցիայի ժամանակավոր խանգարումով, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է 1-2 ամիս: Զորակոչիկներին տրվում է տարկետում` մինչև 1 տարի:

Աղեստամոքսային տրակտի մոտոր-էվակուատոր ֆունկցիա-նորմա ստամոքս` 2-3 ժամ, բարակ աղիներ` 6-8 ժամ, հաստ աղի՝ 20-24 ժամ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։