Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 46

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46.

«Ա» կետը կիրառվում է ոսկրերի ու հոդերի (անկախ` ախտահարման տարածվածությունից ու փուլից), այլ օրգանների ու համակարգերի չարորակ նորագոյացությունների տեղային կամ հեռավոր մետաստազների առկայության, ինչպես նաև անարդյունավետ վիրահատական բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքում:

«Բ» կետին են վերաբերում ներքին օրգանների, ստորին շրթունքի կամ մաշկի չարորակ նորագոյացությունները՝ արմատական վիրահատման կամ կոնսերվատիվ բուժումից հետո, առանց հեռավոր և տեղային մետաստազների ու ֆունկցիայի խանգարման: Հետագա ստացիոնար բուժում չպահանջող ժամանակավոր բնույթի վիրահատությունների դեպքում, ըստ III սյունակի փորձաքննվողները, հիվանդության պատճառով ծառայողական պարտականություններից ազատվում կամ արձակուրդ են ստանում 34-րդ հոդվածի «դ» կետի համաձայն:

Ստորին շրթունքի կամ մաշկի՝ առանց մետաստազների քաղցկեղի հեռացումից հետո, ըստ III սյունակի փորձաքննվողները, սպիների առկայության դեպքում, համարվում են պիտանի զինծառայության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։