Հոդված 47
Հոդված 47.
Բարորակ նորագոյացությունների առկայության դեպքում զորակոչիկներին ու զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն:
«Բ» կետը կիրառվում է վիրահատական բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում: Այս կետով փորձաքննվում են նաև բազմաթիվ ոսկրային էկզոստոզներ ունեցող անձինք, մեծ չափերի հասնող էկզոստոզը, որի բարձրությունը հավասար է ոսկրի տրամագծին և ավելի է, ինչպես նաև մակաբուծային և այլ կիստաներն ու դրանց վիրահատությունից հետո խոռոչների առկայությունը, եթե մեծ է ախտաբանական կոտրվածքի վտանգը, միջին չափսի էկզոստոզները, որոնց չափսերը փոքր են ոսկրի տրամագծից և եթե առկա է էկզոստոզի աճի հակում կամ մոտակա հոդի ֆունկցիայի չափավոր խանգարում, լեղապարկի 2 և ավելի պոլիպի առկայությունը, անկախ ֆունկցիայի խանգարման:
«Գ» կետը կիրառվում է վիրահատությունից հրաժարվելու դեպքում (բացի` ոսկրային ուռուցքները), եթե հնարավորության սահմաններում կարելի է կրել ստանդարտ կոշիկ, հագուստ կամ հանդերձանք, ինչպես նաև հագուստ կրելուն չխոչընդոտող և օրգանների ֆունկցիաներին չխանգարող եզակի, փոքր և միջին չափերի էկզոստոզը, որոնց չափսերը փոքր են ոսկրի տրամագծից, լեղապարկի պոլիպ` 1,5 սմ-ից պակաս:
Հագուստ կրելուն չխոչընդոտող, ներքին օրգանների գործունեությանը չխանգարող բարորակ նորագոյացությունների պատճառով չի սահմանափակվում զորակոչիկների և զինծառայողների պիտանիությունը զինվորական ծառայության համար: Ոսկրային տեղակայման ուռուցքանման գոյացությունները փորձաքննվում են` ըստ անատոմիական և ֆունկցիոնալ փոփոխությունների: Լեղապարկի պոլիպի 1,5 սմ և ավելի չափսերի դեպքում տրվում է տարկետում` 47-րդ հոդվածի «դ» կետով, այնուհետև փորձաքննվում է` ըստ ֆունկցիայի խանգարման: Սահմանափակումները սահմանվում են զորամասի բժշկի որոշմամբ` ըստ տեղակայման:
Հագուստ կրելուն չխոչընդոտող, ներքին օրգանների գործունեությանը չխանգարող բարորակ նորագոյացությունների պատճառով չի սահմանափակվում զորակոչիկների և զինծառայողների պիտանիությունը զինվորական ծառայության համար: