Հոդված 52
Հոդված 52.
Քրոնիկական պարապրոկտիտ ունեցող զորակոչիկներին ու զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը չի սահմանափակվում:
Բուժման ոչ բավարար արդյունքների կամ վիրահատությունից հրաժարվելու դեպքում զինծառայության համար պիտանիության վերաբերյալ որոշումն ընդունվում է ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:
«Ա» կետին են վերաբերում այն դեպքերը, երբ հետանցքը պարբերաբար թարախահոսում է, հետանցքի շրջանում նկատվում է մացերացիա, մաշկի բորբոքում կամ թաց էկզեմա, և հիվանդությունը պարբերաբար (տարին 3-4 անգամ) բարդանում է` թարախակույտի առաջացումով:
«Բ» կետին է վերաբերում տարեկան 1-2 անգամ սրացող քրոնիկական պարապրոկտիտը, երբ վիրահատության արդյունքները բավարար չեն կամ փորձաքննվողը հրաժարվում է վիրահատությունից: Ըստ այս կետի` նաև փորձաքննվում են պոչուկի էպիթելային բշտերի բարդություններով հիվանդ զորակոչիկները:
«Գ» կետին է վերաբերում պարբերաբար սուր բորբոքվող, առանց թարախակույտի առաջացման, վիրահատական ոչ բավարար ելքով քրոնիկական պարապրոկտիտը` մեկ անգամ վիրահատվելուց հետո: