Հոդված 53
Հոդված 53.
Նախատեսում է թութքի բոլոր դեպքերը:
Ցուցումների առկայության դեպքում զորակոչիկներին ու զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն կամ կոնսերվատիվ բուժում: Բուժման ոչ բավարար արդյունքների կամ բուժումից հրաժարվելու դեպքում կիրառվում է «ա» կամ «բ» կետը՝ կախված սակավարյունության արտահայտվածությունից, սրացումների հաճախականությունից և հեմորոիդալ հանգույցների արտանկման աստիճանից:
«Ա» կետին են վերաբերում թութքի հաճախակի սրացումները, երբ փորձաքննվողը տարեկան 2-3 անգամ տևականորեն (1-2 ամիս) բուժվում է ստացիոնար պայմաններում՝ թրոմբոզից, հեմորոիդալ հանգույցների բորբոքումից կամ արտանկումից, ինչպես նաև, երբ հիվանդությունը բարդանում է վիրախծուծում (տամպոնադա) պահանջող, կրկնվող արյունահոսությամբ:
«Բ» կետին են վերաբերում այն դեպքերը, երբ ստացիոնար պայմաններում վիրահատությունը կամ կոնսերվատիվ բուժումը լավ արդյունք են տալիս:
Մասնակցում են մարտական հերթափոխին: Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները` 25 կգ և ավելի, բազմաթիվ կքանստումները (10 և ավելի անգամ):
«Գ» կետին են վերաբերում հազվադեպ սրացումներով թութքը, ինչպես նաև հաջող բուժումից հետո բոլոր դեպքերը:
ՌՈՒՀ-երի դիմորդների, ինչպես նաև զորակոչիկների ու զինծառայողների պիտանիությունը զինվորական ծառայության համար չի սահմանափակվում: Հանգույցների արտանկումով ուղեկցվող թութք ունեցող դիմորդները ՌՈՒՀ-եր ընդունվելու պիտանի չեն: