Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 54

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 54.

«Ա» կետին են վերաբերում զույգ երիկամների ախտահարումով միզաքարային հիվանդությունը՝ բուժման ոչ բավարար արդյունքի դեպքում (վարակված քարեր, հիդրոնեֆրոզ, բուժվող երկրորդային պիելոնեֆրիտ), III աստիճանի նեֆրոպտոզը, երիկամների կոնքային դիստոպիան, երիկամների պոլիկիստոզը, շագանակագեղձի III-IV փուլի ադենոման, երիկամների անոթների անոմալիաները՝ վազոռենալ զարկերակային հիպերտենզիայի երևույթներով և երիկամային արյունահոսություններով: Վերոհիշյալ հիվանդությունները պետք է ուղեկցվեն II-III փուլի քրոնիկական երիկամային անբավարարությամբ կամ երիկամների արտազատիչ ֆունկցիայի զգալի խանգարումով:

Նույն կետին են վերաբերում հիվանդությունների կամ վնասվածքների պատճառով մեկ երիկամի հեռացումից հետո մյուսի ֆունկցիայի խանգարումը` անկախ արտահայտվածության աստիճանից, ինչպես նաև առնանդամի բացակայությունը:

«Բ» կետին են վերաբերում երիկամների պոլիկիստոզը, մուլտիկիստոզը, կոնտրաստ ՀՏ հետազոտությամբ կամ սցինտիգրաֆիայով հաստատված պարենքիմատոզ կամրջակ ունեցող պայտաձև երիկամը, երիկամների կոնքային դիստոպիան, երիկամի զստային դիստոպիան, երիկամի սոլիտար կիստան` 3,0 սմ և ավելի չափսերի դեպքում, հիվանդությունների կամ վնասվածքների հետևանքով հեռացված, նաև` բնածին մեկ երիկամի բացակայությունը` մյուսի նորմալ գործունեությամբ, միզուկի անոմալիաները (փոշտային կամ շեքային հիպոսպադիա, միզուկի խուղակն առնանդամի արմատից մինչև մեջտեղը), երիկամում քարի (չափը՝ 0,5 սմ և ավելի) առկայությունը՝ անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից, ինչպես նաև կլինիկորեն դրսևորվող երկկողմանի III աստիճանի նեֆրոպտոզը:

Այս կետին են վերաբերում նաև քարերի դուրս գալու հետևանքով երիկամային խիթի հաճախակի նոպաները (տարեկան` 5-6 անգամ), երիկամների (դիսպլազիա, հիպոպլազիա մինչև 9 սմ, երիկամների և դրանց մասերի երկատում), միզածորանների և միզապարկի անոմալիաները, որոնք պետք է ուղեկցվեն II փուլի երիկամային անբավարարությամբ կամ երիկամների արտազատիչ ֆունկցիայի չափավոր խանգարումով:

«Գ» կետին են վերաբերում երիկամների, միզածորանների մանր, առանձին քարերը, որոնք դուրս են գալիս առանց խիթի նոպաների, II աստիճանի նեֆրոպտոզը, միզասեռական համակարգի հազվադեպ սրացումներով քրոնիկական հիվանդությունները (երկրորդային պիելոնեֆրիտ, պրոստատիտ, ցիստիտ)՝ հիվանդանոցային արդյունավետ բուժմամբ, միզասեռական համակարգի օրգանների վերքերի կամ վնասվածքների հետևանքները: Արգելվում է ծառայությունը հատուկ զորամասերում:

Նույն կետին են վերաբերում երիկամների գոտկային, գոտկազստային դիստոպիան` առանց ցավային համախտանիշի և արտազատիչ ֆունկցիայի խանգարման, ինչպես նաև միզուկի խուղակն առնանդամի մեջտեղից մինչև պսակաձև ակոսը, երիկամի սոլիտար կիստան` մինչև 3,0 սմ չափսերի դեպքում, շագանակագեղձի կիստան` 1,5 սմ չափսի դեպքում: 1.5 սմ-ից ավելիի դեպքում անհրաժեշտ է տրամադրել տարկետում` մինչև մեկ տարի, որից հետո փորձաքննվում է` ըստ ֆունկցիայի խանգարման և չափերի փոփոխության:

«Դ» կետին են վերաբերում միզատար ուղիներից (ավազան, միզածորան, միզապարկ) գործիքով առանձին քարերի հեռացումից հետո առաջացած վիճակը՝ առանց ֆունկցիայի խանգարման, հետագա քարագոյացման, միակ քարի դուրս գալն առանց ցավային համախտանիշի, I աստիճանի նեֆրոպտոզը, երիկամների սալջարդից հետո կարճատև արյունամիզությունը:

Քրոնիկական երիկամային անբավարարության շրջանների բնութագիրը տրված է 31-րդ հոդվածի բացատրություններում:

Պսակաձև ակոսում հիպոսպադիայի առկայությունը չի սահմանափակում զորակոչիկների և զինծառայողների պիտանիությունը ՌՈՒՀ-եր ընդունվելու և զինվորական ծառայության համար: Էքսկրետոր ուռոգրաֆիա-աննշան խանգարման ժամանակ կոնտրաստ նյութի միզուղիներից դուրս գալու ժամանակը 120-140 րոպե է, չափավորի դեպքում` 140-180 րոպե, զգալի` 180-ից ավելի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։