Հոդված 58
Հոդված 58.
Մեկ ամորձին չլինելու դեպքում (ամորձին կա, բայց իջած չէ փոշտի մեջ) զորակոչիկներին և զինծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո նրանց պիտանիությունը զինվորական զինծառայության և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար չի սահմանափակվում: Վիրահատությունից հրաժարվելու, ինչպես նաև մեկ ամորձու տեղակայման դեպքում փոշտում, մյուսի տեղակայումը աճուկային խողովակում կամ դրա արտաքին անցքում` նրանք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար: Մեկ ամորձու բնածին կամ հետվիրահատական բացակայության դեպքում մյուսի նորմալ գործունեությամբ կիրառվում է «բ» կետը:
«Ա» կետին է վերաբերում նաև մեկ ամորձու տեղակայումը որովայնի խոռոչում, աճուկային խողովակոմ կամ նրա արտաքին անցքում, մյուսի ախտահարման երևույթներով (օրգանական փոփոխություններ, քրոնիկական փոփոխություններ, քրոնիկական օրխիտ, էպիդիդիմիտ, սպերմատոգենեզ), II-III խանգարումով: Ներզատիչ (էնդոկրին) խանգարումների առկայության դեպքում կիրառվում է 20-րդ հոդվածը:
ԱԿԱՆՋԻ, ՎԵՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ