Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 60
Հոդված 60.
Վերաբերում է լսողության վատացմամբ և ականջի բարոֆունկցիայի խանգարմամբ, վերականգնողական վիրահատությունից հետո պրոցեսի լիակատար դադարեցումով և վիրահատական խոռոչների կայուն էպիթելիզացիայով ուղեկցվող և, այսպես կոչված, չոր միջին ականջաբորբին (կամ միջին ականջի քրոնիկական կատառին):
Եթե նախկին թափածակումների տեղում սպիներ են առաջացել, թմբկաթաղանթը կրակալվել է, բայց շարժունությունը լավ է պահպանվել, ականջի բարոֆունկցիան չի խանգարվել, այդ ամենը հիմք չի տալիս սույն հոդվածը կիրառելու: Պիտանի չեն ծառայելու օդադեսանտային զորքերում:
Զինվորական ծառայության զորակոչելիս` բարձրլեռնային գոտի չուղարկել: