Հոդված 69
Հոդված 69.
Վիրահատական բուժում պահանջող հիվանդություններով զորակոչիկների վիրահատական բուժումն իրականացնել զինկոմիսարիատների ուղեգրով` զորակոչի ավարտից առնվազն 40 օր առաջ: Այն դեպքերում, երբ անցկացված բուժումից հետո ֆունկցիան լիարժեք վերականգնված է, զորակոչիկը համարվում է պիտանի զինվորական ծառայության:
Հիվանդություններից, կոտրվածքներից, վիրահատություններից հետո զինծառայողներին արձակուրդ տալու անհրաժեշտության վերաբերյալ որոշումը կարող է կայացվել ստացիոնար բուժման ավարտից հետո՝ կախված նրանց ընդհանուր վիճակից, այն դեպքում, երբ մասնագիտացված բուժումն ավարտվել է, սակայն աշխատունակությունը լիովին վերականգնելու համար հիվանդին անհրաժեշտ է ևս մեկ-երկու ամիս ժամանակ:
Այս հոդվածով են փորձաքննվում նաև հիպերպլաստիկ, կիստոզ սինուիտներով, մուկոցելեով տառապող զորակոչիկները:
ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԵՎ ԾՆՈՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ