Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 70

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 70.

«Ա» կետին վերաբերում են դիմածնոտային շրջանի բնածին կամ ձեռքբերովի արատները («գայլի երախ» և այլն) և ձևախեղումները, ինչպես նաև ծնոտների, թքագեղձերի, քունքաստործնոտային հոդերի քրոնիկական, հաճախ սրացող հիվանդությունները՝ բուժման, այդ թվում` նաև վիրահատության դրական արդյունքի բացակայության դեպքում:

«Ա» կետին վերաբերում են նաև ծնոտների բարորակ նորագոյացությունների լրիվ կամ մասնակի հեռացումից և հյուսվածքապատվաստումից հետո ծնոտի 4 սմ և ավելի դեֆեկտները: Այս կետին են վերաբերում ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում 9 մմ և ավելի կամ ծամիչ ատամների շրջանում 2 մմ և ավելի սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50 %-ից պակաս արդյունավետության դեպքում, քունքաստործնոտային հոդերի անկիլոզները, ստորին ծնոտի կոնտրակտուրաները, բերանը բացելու` մինչև 2 սմ սահմանափակման դեպքում, կեղծ հոդերը, դիմաշարժիչ մկանների կաթվածը՝ դիմային նյարդի հիմնաբնի կամ խոշոր ճյուղավորումների վնասվելու հետևանքով, հաճախակի սրացումներով քրոնիկական սիալոադենիտները, դիմածնոտային շրջանի ակտինոմիկոզը, ծնոտների սեկվեստրալ խոռոչներով և սեկվեստրներով ուղեկցվող քրոնիկական օստեոմիելիտը: Այս հիվանդություններն ունեցող զորակոչիկներին և զինծառայողներին բուժում է նշանակվում: Բուժումից հետո որոշում է ընդունվում` ըստ 73-րդ հոդվածի: Եթե վիրահատություն չի կատարվել, փորձաքննությունն անցկացվում է սույն հոդվածի համապատասխան կետերով:

«Բ» կետին են վերաբերում ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում մինչև 9 մմ կամ ծամիչ ատամների շրջանում մինչև 2 մմ սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունը` ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50 %-ից պակաս արդյունավետության դեպքում, կամ կտրիչ ատամների շրջանում 9 մմ ավելի կամ ծամիչ ատամների շրջանում 2 մմ-ից ավելի սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունը` ըստ Ագապովի 50 % և ավելի` ծամողական ֆունկցիայի արդյունավետության դեպքում:

Այս կետով են փորձաքննվում նաև արտաքին քթի դեֆորմացիաներով և միջնապատի ծռվածությամբ զորակոչիկները, որոնց մոտ դիտվում է քթային շնչառության խանգարում:

«Գ» կետին վերաբերում են ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում մինչև 9 մմ կամ ծամիչ ատամների շրջանում մինչև 5 մմ սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունը` ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50 % և ավելի արդյունավետության դեպքում: Մասնակցում են մարտական հերթափոխին: Արգելվում է կոշտ, դժվար ծամվող սննդի ընդունումը 10 օրից ավելի ժամկետով:

Նման հիվանդություն ունեցող զորակոչիկներին զորակոչային տեղամասերին կցագրելիս նշանակվում է համապարփակ օրթոդոնտիկ վիրաբուժական կամ վիրաբուժական բուժում, իսկ զորակոչվելու ժամանակ, վիրահատությունից հրաժարվելու դեպքում, որոշում է ընդունվում զինվորական ծառայության համար պիտանիության մասին: Բուժումից հետո փորձաքննությունը կատարվում է ըստ բուժման կիրառված մեթոդի և արդյունքների (6-12 ամիս անց), ինչպես նաև` շնչառական, հոտառության, ծամելու և թքարտադրության ֆունկցիաների խանգարման աստիճանի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։