Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 85

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 85.

Զինվորական ծառայության համար պիտանիությունը պահանջում է, որ կորեկցիայի ենթարկված տեսողության սրությունը լինի` մեկ աչքինը` 0,5-ից ոչ պակաս, մյուս աչքինը` 0,1-ից ոչ պակաս: Կասկածելի դեպքերում տեսողության սրությունը գնահատվում է հետազոտության ստուգիչ մեթոդներով:

I և III սյունակներով փորձաքննվողների` զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշելիս, յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունը գնահատվում է տանելի` ակնոցային կորեկցիայի տվյալների հիման վրա: Փորձաքննվողների մոտ սովորական գնդաձև կամ կոնաձև ապակիներով տեսողության կորեկցիայի, ինչպես նաև` կորեկցիայի չենթարկվող անիզոմետրոպիայի առկայության դեպքում, բոլոր սյունակներով նախատեսվում է տեսողության սրություն գործնականում տանելի բինօկուլյար կորեկցիայով, այսինքն` լավ և վատ տեսնող աչքերի համար ապակիների ուժգնության տարբերությունը կամ աստիգմատիզմը գլանաձև (համատեղված) ապակիներով կորեկցիայի ենթարկելու ժամանակ լավ տեսնող աչքի երկու գլխավոր առանցքներում ոսպնյակի բեկման ուժի տարբերությունը պետք է լինի 2,0 D-ից ոչ ավելի: Կոնտակտային տեսապակիներ օգտագործող անձինք պետք է ունենան սովորական ակնոց, որի միջոցով տեսողության սրությունը կապահովի ծառայողական պարտականությունների կատարումը:

Կոնտակտային լինզաներ օգտագործող անձինք պետք է ունենան ծառայողական պարտականությունների կատարումն ապահովող ակնոցներ:

ՌՈՒՀ-եր ընդունվողների մոտ ստորև նշվող ռեֆրակցիայի սահմանը չգերազանցող տեսողության սրության կորեկցիան որոշվում է միայն կարճատեսության կամ կարճատես աստիգմատիզմի (հասարակ կամ բարդ) առկայության դեպքում, իսկ տեսողության թուլացման այլ պատճառների առկայության (այդ թվում` հեռատեսության, հեռատեսային կամ խառը աստիգմատիզմի) դեպքում՝ առանց կորեկցիայի:

Հրամանատարական, սահմանապահական, քաղաքական և նման տիպի այլ ՌՈՒՀ-եր ու հրամանատարական ֆակուլտետներ (բաժիններ) ընդունվողների յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունն առանց կորեկցիայի պետք է լինի, հեռուն` առնվազն 0,8, մոտիկը` 1,0:

Տանկային և օդադեսանտային հրամանատարական ուսումնարաններ ընդունվողների յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունն առանց կորեկցիայի պետք է լինի, հեռուն` առնվազն 0,6 և մոտիկը` 0,8: Նրանց համար թույլատրվում են առավելագույն ամետրոպիայի միջօրեագծում լավ տեսնող աչքի 2,0 D-ից ոչ ավելի կարճատեսություն կամ հեռատեսություն, ցանկացած տիպի աստիգմատիզմ երկու գլխավոր միջօրեագծերում` ռեֆրակցիայի 1,0 D-ից ոչ ավելի տարբերությամբ:

Ինժեներահրամանատարական կամ հրթիռային զորքերի ինժեներական ուսումնարաններ, ինչպես նաև ավտոմոբիլային, հրթիռազենիթային, քիմիական պաշտպանության, տեղագրական ուսումնարանների հրամանատարական ֆակուլտետներ (բաժիններ) ընդունվողների յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունն առանց կորեկցիայի պետք է լինի, հեռուն` առնվազն 0,5, մոտիկը` 0,8: Նրանց համար թույլատրվում են. առավելագույն ամետրոպիայի միջօրեագծում լավ տեսնող աչքի 3,0 D-ից ոչ ավելի կարճատեսություն կամ հեռատեսություն, ցանկացած տիպի աստիգմատիզմ երկու գլխավոր միջօրեագծերում ռեֆրակցիայի 1,0 D-ից ոչ ավելի տարբերությամբ:

Մնացած բոլոր ուսումնական հաստատություններ ընդունվողների տեսողության սրությունը պետք է լինի, հեռվի համար` կորեկցիայով, իսկ մոտիկի համար` առանց կորեկցիայի. մեկ աչքինը` 0,8-ից ոչ ցածր, մյուսինը` 0,5-ից ոչ ցածր: Նրանց համար թույլատրվում են. առավելագույն ամետրոպիայի միջօրեագծում լավ տեսնող աչքի 4,0 D-ից ոչ ավելի կարճատեսություն կամ հեռատեսություն, ցանկացած տիպի աստիգմատիզմ երկու գլխավոր միջօրեագծերում` ռեֆրակցիայի 2,0 D-ից ոչ ավելի տարբերությամբ: Եթե վերջին երկու տարիների փաստաթղթերով հաստատվում է, որ կարճատեսության խորացում չկա, ապա թույլատրվում է դիմորդներին ՌՈՒՀ ընդունվել լավ տեսնող աչքի 5,0 D կարճատեսությամբ: Ռեֆրակցիայի ուժեղացումը 0,5 D-ով ընդունվում է որպես դրա խորացում:

Ռադիոտեղորոշիչ կայանների օպերատորների մասնագիտական ծառայողական պիտանիությունը, երբ տեսողության սրությունը` հեռուն կորեկցիայով կամ մոտիկը առանց կորեկցիայի 1,0-ից պակաս է, որոշվում է անհատապես:

Որևէ պատճառով աչքի ոսպնյակի պղտորվածության դեպքում, որը հայտնաբերվում է ոչ միայն ճեղքավոր լամպի միջոցով, այլև անցնող լույսի մեջ կատարվող հետազոտությամբ և կողմնային լուսավորության դեպքում (լայնացած բբերի պարագայում), IV սյունակով փորձաքննվողները պիտանի չեն ՌՆ և Իճ այլ աղբյուրների հետ աշխատանքների համար` անկախ պղտորվածության չափերից, քանակից, տեղայնացումից ու աչքերի ֆունկցիաների վիճակից: Այսպես կոչված երփներանգությունը, բազմագունությունը, բեկորիկները, հատիկները և վակուոլները, որոնք աչքի ոսպնյակում հայտնաբերվել են միայն ճեղքավոր լամպի օգնությամբ, IV սյունակով փորձաքննվողների համար հակացուցում չեն ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատելու համար: Նման անձինք հաշվառման են վերցվում: Եթե ոսպնյակում այդ երևույթների հետագա զարգացման համոզիչ նշաններ կան, ապա նրանք ՌՆ և Իճ այլ աղբյուրների հետ աշխատելու համար պիտանի չեն:

Աչքի ոսպնյակի առաջնային պատիճում տեսողության սրության վրա չազդող բնածին պիգմենտի առկայությունը հակացուցում չէ ՌՆ և ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատելու և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։