Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Կորպորատիվ պատասխանատվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Կորպորատիվ պատասխանատվությունը

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ` ապահովելու համար, որ հնարավոր լինի պատասխանատվության ենթարկել իրավաբանական անձանց սույն Կոնվենցիային համապատասխան նախատեսված հանցագործությունների կատարման համար, երբ արարքը կատարվել է ֆիզիկական անձի կողմից, ի շահ այդ իրավաբանական անձանց, անկախ այն հանգամանքից՝ ֆիզիկական անձը գործել է անձամբ, թե հանդիսացել է իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ, որը տվյալ իրավաբանական անձի կազմում ղեկավար պաշտոն է զբաղեցրել հետևյալ հիմքերից մեկով.

ա. ունեցել է իրավաբանական անձը ներկայացնելու լիազորություն,

բ. ունեցել է իրավաբանական անձի անունից որոշումներ կայացնելու իրավունք,

գ. ունեցել է իրավաբանական անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նախատեսված դեպքերից բացի՝ յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ հնարավոր լինի պատասխանատվության ենթարկել իրավաբանական անձին, երբ 1-ին պարբերության մեջ նշված ֆիզիկական անձանց կողմից իրականացվող վերահսկողության կամ ստուգման բացակայությունը հնարավոր է դարձրել սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործության կատարումը ֆիզիկական անձի կողմից, որը գործել է ի շահ այդ իրավաբանական անձի և վերջինիս կողմից ֆիզիկական անձին տրված լիազորությունների շրջանակներում:

3. Պահպանելով Կողմի իրավական սկզբունքները` իրավաբանական անձին կարելի է ենթարկել քրեական, քաղաքացիական կամ վարչական պատասխանատվության:

4. Նման պատասխանատվությունը նախատեսվում է` չբացառելով հանցագործությունը կատարած ֆիզիկական անձի քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։