Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Կողմերի կոմիտեի գործառույթները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Կողմերի կոմիտեի գործառույթները

1. Կողմերի կոմիտեն վերահսկում է սույն Կոնվենցիայի կիրարկումը: Կողմերի կոմիտեի աշխատակարգով սահմանվում է սույն Կոնվենցիայի կիրարկումը գնահատելու ընթացակարգը` կիրառելով բազմաոլորտային և բազմագիտակարգային մոտեցում:

2. Կողմերի կոմիտեն նաև դյուրացնում է տեղեկատվության, փորձի և արդյունավետ գործելակերպի հավաքագրման, վերլուծման և փոխանակման գործընթացը պետությունների միջև՝ բժշկական նշանակության արտադրանքի կեղծումը և հանրային առողջության համար սպառնալիք պարունակող նմանատիպ հանցագործությունները կանխելու և դրանց դեմ պայքարելու վերջիններիս կարողությունները բարելավելու նպատակով։ Կոմիտեն կարող է օգտվել նաև Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների և կոմիտեների փորձից:

3. Ավելին, անհրաժեշտության դեպքում Կողմերի կոմիտեն՝

ա. նպաստում է սույն Կոնվենցիայի արդյունավետ կիրառմանն ու կիրարկմանը՝ ներառյալ սույն Կոնվենցիայի շրջանակներում խնդիրների և արված ցանկացած հայտարարության կամ վերապահման ազդեցությունների բացահայտումը,

բ. ներկայացնում է կարծիք ցանկացած հարցի վերաբերյալ, որն առնչվում է սույն Կոնվենցիայի կիրառմանը, և դյուրացնում է կարևոր՝ իրավական, քաղաքական կամ տեխնոլոգիական զարգացումներին վերաբերող տեղեկատվության փոխանակումը,

գ. Կողմերին ներկայացնում է կոնկրետ առաջարկություններ սույն Կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ:

4. Հանցագործությունների հարցերով զբաղվող եվրոպական կոմիտեն պարբերաբար տեղեկացվում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններում նշված աշխատանքների մասին:

Մաս IX. Առնչությունն այլ միջազգային փաստաթղթերին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։