Հոդված 2. Խտրականության բացառման սկզբունքը
Հոդված 2. Խտրականության բացառման սկզբունքը
Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կիրարկումը, մասնավորապես` տուժողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող միջոցների օգտագործման հնարավորությունը, պետք է լինի ապահովված՝ բացառելով խտրականությունը որևէ հիմքով, ինչպես, օրինակ՝ սեռը, ռասան, մաշկի գույնը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ հայացքները, ազգային կամ սոցիալական ծագումը, էթնիկ փոքրամասնությանը պատկանելությունը, սեռական կողմնորոշումը, առողջական վիճակը, հաշմանդամությունը կամ այլ կարգավիճակը: