Հոդված 7. Փաստաթղթերի կեղծումը
Հոդված 7. Փաստաթղթերի կեղծումը
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ՝ իր ներպետական օրենսդրությամբ որպես հանցագործություն նախատեսելու համար կեղծ փաստաթղթերի կանխամտածված պատրաստումը կամ փաստաթղթերի հետ կեղծ գործողությունների իրականացումը:
2. Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական միությունը կարող է սույն Կոնվենցիան ստորագրելու կամ դրա վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով հայտարարել, որ ինքն իրեն իրավունք է վերապահում չկիրառելու կամ կիրառելու, միայն որոշակի դեպքերում կամ պայմաններում, 1-ին պարբերությունը՝ օժանդակ նյութերի, մասերի և նյութերի մասով։