Հոդված 26. Առնչությունն այլ միջազգային փաստաթղթերին
Հոդված 26. Առնչությունն այլ միջազգային փաստաթղթերին
1. Սույն Կոնվենցիան չի ազդում այն միջազգային փաստաթղթերի դրույթներից բխող իրավունքների և պարտականությունների վրա, որոնց կողմ են հանդիսանում կամ կհանդիսանան սույն Կոնվենցիայի Կողմերը, և որոնք պարունակում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ դրույթներ:
2. Սույն Կոնվենցիայի Կողմերը կարող են միմյանց հետ կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր, որոնք վերաբերում են Կոնվենցիայով կանոնակարգվող հարցերին` Կոնվենցիայով նախատեսված դրույթները լրացնելու կամ ամրապնդելու, ինչպես նաև դրանում ամրագրված սկզբունքների կիրառմանը նպաստելու նպատակով:
Մաս X. Կոնվենցիայում փոփոխությունները