Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Հանցագործությանը օժանդակելը կամ դրան դրդելը, հանցագործության փորձը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Հանցագործությանը օժանդակելը կամ դրան դրդելը, հանցագործության փորձը

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ` որպես հանցագործություն նախատեսելու համար սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված` հանցագործությանը կանխամտածված օժանդակելը, դրան դրդելը կամ հանցագործության փորձը:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ` որպես հանցագործություն նախատեսելու համար սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված՝ կանխամտածված կատարված հանցագործության ցանկացած փորձ:

3. Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական միությունը կարող է սույն Կոնվենցիան ստորագրելու կամ դրա վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով հայտարարել, որ ինքն իրեն իրավունք է վերապահում չկիրառելու կամ կիրառելու, միայն որոշակի դեպքերում կամ պայմաններում, 1-ին պարբերությունը 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների նկատմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։