Հոդված 13. Ծանրացուցիչ հանգամանքները
Հոդված 13. Ծանրացուցիչ հանգամանքները
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ հետևյալ հանգամանքները, այնքանով, որքանով դրանք արդեն մաս չեն կազմում հանցագործության բաղկացուցիչ տարրերի, հնարավոր լինի, ներպետական իրավունքի համապատասխան դրույթների համաձայն, հաշվի առնել որպես ծանրացուցիչ հանգամանքներ սույն Կոնվենցիային համապատասխան նախատեսված հանցագործությունների մասով պատժամիջոցները որոշելիս.
ա. հանցագործությունը առաջացրել է տուժողի մահ կամ դրանով վնաս է հասցվել վերջինիս ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը,
բ. հանցագործությունը կատարվել է անձանց կողմից իրենց մասնագիտական լիազորությունների չարաշահմամբ,
գ. հանցագործությունը կատարվել է ֆիզիկական անձանց կողմից` չարաշահելով այն վստահությունը, որը դրվել է վերջիններիս վրա՝ որպես արտադրողի կամ մատակարարի,
դ. հանցագործություններ, որոնք ենթադրում են մատակարարում կամ մատակարարման առաջարկ, և որոնք կատարվել են զանգվածային տարածման միջոցներով, ինչպիսիք են տեղեկատվական համակարգերը, այդ թվում` համացանցը,
ե. հանցագործությունը կատարվել է հանցավոր կազմակերպության շրջանակներում,
զ. հանցագործություն կատարած անձը նախկինում դատապարտված է եղել նմանատիպ հանցագործություն կատարելու համար: