Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Տուժողների կարգավիճակը քրեական հետաքննության և դատավարության ընթացքում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Տուժողների կարգավիճակը քրեական հետաքննության և դատավարության ընթացքում

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` քրեական հետաքննության և դատավարության բոլոր փուլերում տուժողների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, մասնավորապես.

ա. վերջիններիս տեղեկացնելով իրենց իրավունքների և իրենց տնօրինության տակ գտնվող ծառայությունների, ինչպես նաև, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողները հրաժարվում են ստանալ նշված տեղեկությունները, իրենց բողոքին տրված ընթացքի, գործի հնարավոր հարուցման, հետաքննության և դատավարության ընդհանուր ընթացքի, ինչպես նաև այս ամենում վերջիններիս դերի և գործի հետևանքների ու լուծման մասին,

բ. ներպետական իրավունքի դատավարական նորմերին համապատասխան` վերջիններիս հնարավորություն ընձեռելով արտահայտելու իրենց դիրքորոշումը, ներկայացնելու ապացույցներ և ընտրելու իրենց կարծիքը, կարիքները և մտահոգությունը ներկայացնելու, անմիջականորեն կամ միջնորդավորված եղանակով, և հաշվի առնված լինելու եղանակները,

գ. աջակցության համապատասխան ծառայություններ ցուցաբերելով վերջիններիս, որպեսզի նրանց իրավունքներն ու շահերը լինեն պատշաճ կերպով ներկայացված և հաշվի առնված,

դ. արդյունավետ միջոցներ ձեռնարկելով տուժողների, վերջիններիս ընտանիքների և վկաների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև վերջիններիս սպառնալիքներից և վրեժխնդրությունից զերծ պահելու համար:

2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ տուժողները իրավասու մարմինների հետ առաջին իսկ շփման ընթացքում հնարավորություն ունենան ստանալու իրենց վերաբերող՝ դատական և վարչական վարույթի ընթացքի վերաբերյալ ցանկացած տեղեկություն:

3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ տուժած անձինք ստանան անվճար իրավաբանական օգնություն, երբ նրանց համար հնարավորություն է ստեղծվում քրեական վարույթում հանդես գալու որպես կողմ։

4. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար, որ սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված և Կողմ հանդիսացող պետության տարածքում կատարված հանցագործությունից տուժածները, որոնց բնակության վայրը այդ Կողմի տարածքում չէ, հնարավորություն ունենան բողոք ներկայացնելու իրենց բնակության վայրի պետության իրավասու մարմիններ:

5. Յուրաքանչյուր Կողմ օրենսդրական և այլ միջոցներով նախատեսում է խմբերի, հիմնադրամների, միավորումների, պետական և հասարակական կազմակերպությունների հնարավորությունը, իր ազգային օրենսդրությամբ սահմանված դրույթներին համապատասխան, քրեական դատավարության ընթացքում աջակցել և (կամ) օգնություն ցուցաբերել սույն Կոնվենցիային համապատասխան նախատեսված հանցագործություններից տուժած անձանց` ունենալով վերջիններիս համաձայնությունը:

Մաս VII. Միջազգային համագործակցությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։