Անցնել բովանդակությանը

Հոդված 28. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, Եվրոպական միության և անդամ չհանդիսացող այն պետությունների համար, որոնք մասնակցել են վերջինիս մշակման աշխատանքներին կամ Եվրոպայի խորհրդում ունեն դիտորդի կարգավիճակ: Այն ստորագրման համար բաց է նաև Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած այլ պետության համար, որին Նախարարների կոմիտեն առաջարկել է այն ստորագրել։ Անդամ չհանդիսացող պետության կողմից Կոնվենցիայի ստորագրման առաջարկի վերաբերյալ որոշումն ընդունվում է Եվրոպայի խորհրդի կանոնակարգի 20-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված ձայների մեծամասնությամբ և Նախարարների կոմիտեում քվեարկության իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների կողմից միաձայն տրված ձայնով: Նշված որոշումն ընդունվում է այն պետությունների/Եվրոպական միության միաձայն համաձայնությունն ստանալուց հետո, որոնք իրենց համաձայնությունն են տվել այն փաստին, որ սույն Կոնվենցիան պարտադիր է իրենց համար։

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն օրվանից հետո երեք ամիս ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ հինգ ստորագրող պետություն, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի երեք անդամ պետություն, սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դրույթներին համապատասխան, իրենց համաձայնությունն են տալիս այն փաստին, որ սույն Կոնվենցիան պարտադիր է իրենց համար՝ նախորդ պարբերության դրույթներին համապատասխան։

4. Ցանկացած պետության կամ Եվրոպական միության համար, որը հետագայում իր համաձայնությունն է տալիս այն փաստին, որ սույն Կոնվենցիան պարտադիր լինի իր համար, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից հետո երեք ամիս ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։